https://armeniasputnik.am/20220523/rusakan-hopery-ukrainakan-su-25er-ev-anodachuner-en-khvocel-rd-pn-42353878.html
Ռուսական ՀՕՊ–երը ուկրաինական Սու-25–եր և անօդաչուներ են խոցել. ՌԴ ՊՆ
Ռուսական ՀՕՊ–երը ուկրաինական Սու-25–եր և անօդաչուներ են խոցել. ՌԴ ՊՆ
ՌԴ հրթիռային զորքերը ուկրաինական զորքի 73 կառավարման կետ և կրակային դիրքերում 37 հրետանային և ականանետային ստորաբաժանումներ են ոչնչացրել։ 23.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-23T13:10+0400
2022-05-23T13:10+0400
2022-05-23T13:13+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
իգոր կոնաշենկով
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/09/39534316_0:0:1848:1040_1920x0_80_0_0_de0e6dafa7a2328c1a5e79cb13cdd780.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ օրվա ընթացքում խոցել են ուկրաինական 3 Սու-25–եր, 13 անօդաչու, այդ թվում «Բայրաքթար», «Տոչկա–Ու» երկու հրթիռ և «Սմերչ» ՀԿՌՀ 8 արկ։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։«Հակաօդային պաշտպանության ռուսական միջոցներով մեկ օրվա ընթացքում խոցվել է Ուկրաինայի օդային ուժերի 3 Սու–25 ինքնաթիռներ, այդ թվում երկուսը` Խերսոնի մարզի Կիսելյովկա բնակավայրում և մեկը` Խարկովի մարզի Պավլոգրադի երկնքում։ Բացի այդ, խոցվել է ուկրաինական 13 անօդաչու թռչող սարք Խերսոնի մարզի Չերվոնի Յար, Չերնոբաևկա, Միրնոյե, Ալեքսանդրովկա շրջաններում, ԴԺՀ–ի Յունոկոմունարսկում, Խարկովի մարզի Խոտոմլյա, Սինիչինո, Պետրովսկոյե, Տերնի բնակավայրերում, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար ՏԲ-2» Խարկովի մարզի Լոզովայա շրջանում», – հայտնել է նա։Բացի այդ, Խերսոնի մազրի Տոմինա Բալկա բնակավայրում որսացել են «Տոչկա–Ու» ուկրաինական բալիստիկ 2 հրթիռ։ Խարկովի մարզի Իզյում, Տոպոլսկոյե, Սեմյոնովկա և Բիկինո բնակավայրերի շրջանում խոցվել են8 «Սմերչ» ՀԿՌՀ։Նա հայտնել է նաև, որ ՌԴ ԶՈւ օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է ավելի քան 230 ազգայնական, ինչպես նաև շարքից դուրս բերել 33 միավոր ռազմական տեխնիկա։Գեներալը հայտնել է, որ ռուսական բանակը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հակառակորդի ավելի քան 300 ինքնաթիռ և ուղղաթիռ է ոչնչացրել։«Ռազմական հատուկ գործողությունների անցկացման մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 177 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 990 անօդաչու թռչող սարք, 319 ԶՀՀ, 3226 տանկ և այլ մարտական զրահամեքենա, 421 ՀԿՌՀ, 1643 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև 3106 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա», – հայտնել է գեներալը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 89-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/09/39534316_169:0:1609:1080_1920x0_80_0_0_e22a9fa4e2231e358495f96ae494aa7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, իգոր կոնաշենկով
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, իգոր կոնաշենկով
Ռուսական ՀՕՊ–երը ուկրաինական Սու-25–եր և անօդաչուներ են խոցել. ՌԴ ՊՆ
13:10 23.05.2022 (Թարմացված է: 13:13 23.05.2022) ՌԴ հրթիռային զորքերը ուկրաինական զորքի 73 կառավարման կետ և կրակային դիրքերում 37 հրետանային և ականանետային ստորաբաժանումներ են ոչնչացրել։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ օրվա ընթացքում խոցել են ուկրաինական 3 Սու-25–եր, 13 անօդաչու, այդ թվում «Բայրաքթար», «Տոչկա–Ու» երկու հրթիռ և «Սմերչ» ՀԿՌՀ 8 արկ։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Հակաօդային պաշտպանության ռուսական միջոցներով մեկ օրվա ընթացքում խոցվել է Ուկրաինայի օդային ուժերի 3 Սու–25 ինքնաթիռներ, այդ թվում երկուսը` Խերսոնի մարզի Կիսելյովկա բնակավայրում և մեկը` Խարկովի մարզի Պավլոգրադի երկնքում։ Բացի այդ, խոցվել է ուկրաինական 13 անօդաչու թռչող սարք Խերսոնի մարզի Չերվոնի Յար, Չերնոբաևկա, Միրնոյե, Ալեքսանդրովկա շրջաններում, ԴԺՀ–ի Յունոկոմունարսկում, Խարկովի մարզի Խոտոմլյա, Սինիչինո, Պետրովսկոյե, Տերնի բնակավայրերում, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար ՏԲ-2» Խարկովի մարզի Լոզովայա շրջանում», – հայտնել է նա։
Բացի այդ, Խերսոնի մազրի Տոմինա Բալկա բնակավայրում որսացել են «Տոչկա–Ու» ուկրաինական բալիստիկ 2 հրթիռ։ Խարկովի մարզի Իզյում, Տոպոլսկոյե, Սեմյոնովկա և Բիկինո բնակավայրերի շրջանում խոցվել են8 «Սմերչ» ՀԿՌՀ։
«Հրթիռային զորքերն ու հրետանին խոցել է Ուկրաինայի ԶՈւ կառավարման 73 կետ, կենդանի ուժի և զինտեխնիկայի կենտրոնացման 578 վայր, ինչպես նաև կրակային դիրքերում հրետանային և ականանետային 37 ստորաբաժանում։ Ոչնչացվել է 13 տանկ և հետևակի մարտական մեքենա, 5 «Գրադ» ՀԿՌՀ, ինչպես նաև զինամթերքի 3 պահեստ», – հայտարարել է գեներալը։
Նա հայտնել է նաև, որ ՌԴ ԶՈւ օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է ավելի քան 230 ազգայնական, ինչպես նաև շարքից դուրս բերել 33 միավոր ռազմական տեխնիկա։
Գեներալը հայտնել է, որ ռուսական բանակը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հակառակորդի ավելի քան 300 ինքնաթիռ և ուղղաթիռ է ոչնչացրել։
«Ռազմական հատուկ գործողությունների անցկացման մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 177 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 990 անօդաչու թռչող սարք, 319 ԶՀՀ, 3226 տանկ և այլ մարտական զրահամեքենա, 421 ՀԿՌՀ, 1643 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև 3106 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա», – հայտնել է գեներալը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 89-րդ օրը։