Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի

Արծվիկ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Շուշիից տեղահանված անձանց ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դրամական աջակցության տրամադրման գործընթացում չարաշահումներ չեն հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Շուշի քաղաքի տեղահանված բնակիչներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացում ենթադրյալ չարաշահման դեպքի առթիվ հարուցված քրգործի վարույթը կարճվել է, տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը։
«Քրեական գործով որոշում է կայացվել արդարացման հիմքով Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նախորդ տարվա մարտի 13-ին Արցախի ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել էր քրգործ Շուշիից տեղահանված անձանց ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դրամական աջակցության տրամադրման գործընթացում Շուշիի քաղաքապետի կողմից ենթադրաբար պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կեղծիք կատարելու և պետությանը վնաս պատճառելու դեպքերի առթիվ:
Սակայն հիմնավորվել է, որ շահառուների կազմը որոշելու համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ վերջին 3 ամսում «փաստացի բնակության» պայմանի տևողության ու պարբերականության, ուսման, աշխատանքի, բուժման պատճառով կամ ծառայության բերումով որոշակի բացակայության դեպքերի շուրջ առաջացած անորոշության պատճառով շահառուների ցուցակներում ընդգրկվել են նաև անձինք, որոնք հիշյալ իրավական ակտի այլ մեկնաբանության դեպքում ենթակա չէին ներառման:
Լրահոս
0