00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չի վերացվի

© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2022
Ռոբերտ Քոչարյան
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի քննությունն անցել է դռնփակ ռեժիմով։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը չի փոխվի։ Այս որոշումը կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը։

«Դատարանը որոշեց մերժել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու վերաբերյալ Հայկ Ալումյանի միջնորդությունը»,-ասաց դատավորը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դատարանին, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կիրառված գրավը փոխվի կամ վերացվի։ Ի դեպ, Քոչարյանը 2020-ի հունիսին 2 մլրդ դրամ (մոտ 4 միլիոն դոլար) գրավով ազատ է արձակվել։
Հավելենք, որ խափանման միջոցի քննությունն անցել է դռնփակ ռեժիմով։
Դանիբեկյանը հայտնեց, որ դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 14-ին` ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008-ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։
Լրահոս
0