00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Վարկերն աճում են, մարդկանց եկամուտը՝ նվազում. մասնագետը մեկնաբանում է ստեղծված իրավիճակը

Վարկերն աճում են, բնակիչների եկամուտը՝ նվազում․ մասնագետը պատմում է ՀՀ-ում վարկերի մասին
Բաժանորդագրվել
Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է վերջին տարիներին Հայաստանի ֆինանսական համակարգի վարկային պորտֆելում իրավիճակի մասին։
Հայաստանում սպառողական վարկերի ընդհանուր գումարն ավելանում է, իսկ բնակիչների եկամուտները չեն աճում։ Այստեղ երկարաժամկետ առումով խնդիր կարող է լինել։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը՝ անդրադառնալով երկրում վերջին տարիների վարկային ներդրումների ցուցանիշներին։
«2010թ-ի համեմատ սպառողական վարկերի գծով կտրուկ ավելացում կա։ Մյուս կողմից էլ, ինչո՞ւ պիտի չաճեին, եթե մեր ամբողջ բանկային տնտեսությունն այս տարիների ընթացքում բավականին հզոր աճ է գրանցել»,- նշեց Ճզմաչյանը։
Նրա խոսքով՝ 2021 թվականին 2020-ի համեմատ տեղի է ունեցել վարկավորման որոշակի անկում, այնպես չէ, որ այս 1-2 տարվա ընթացքում սպառողական վարկերը շատ կտրուկ են աճել։

«2010թ․ համեմատ 2020-ին Հայաստանում ընդհանուր վարկային ներդրումներն աճել են ավելի քան 4,5 անգամ։ 2021թ-ին փոքր անկում է տեղի ունեցել, իսկ 2022թ․ առաջին եռամսյակում վարկային ներդրումներն աճել են 3,1 տոկոսով»,- մանրամասնեց Ճզմաչյանը։

Խոսելով ցուցանիշներից` Ճզմաչյանը նշեց, որ 2022թ․ սպառողական վարկերն ունեցել են ընդամենը 1,2 տոկոս աճ, իսկ հիփոթեքային վարկերն ավելի շատ՝ մոտ 6,6 տոկոս։ Հիփոթեքային վարկերի աճի պատճառը, ըստ նրա, Եկամտահարկի վերադարձի մասին օրենքն է, որի ընձեռած առավելությունից բնակիչները հնարավորինս փորձում են օգտվել, որովհետև 2024թ․ հունվարի 1-ից օրենքը Երևանում իրականացվող շինարարության վրա չի տարածվելու։
«Սա է պատճառը, որ հիփոթեքային վարկերը 2020-21թթ․ ընթացքում մոտ 35 տոկոս աճ են գրանցել։ Դա խթան եղավ, որ մինչև հունվարի 1-ը եղած ժամանակահատվածը դեռևս օգտվեն դրանից, իսկ հիփոթեքային վարկավորման ստվար մասը Երևանում է»,- ասաց Ճզմաչյանը։
Ճզմաչյանն ընդհանուր վարկերը տարանջատեց ֆիզիկական անձանց ու տնտեսություններին տրված վարկերի։ Ըստ այդմ՝ դրանց 46 տոկոսը տրվել է տնտեսությանը, իսկ 44-ը՝ ֆիզիկական անձանց։
«Այսինքն` ամբողջ մեր վարկավորման մեջ ավելի մեծ տեսակարար կշիռ են կազմում տնտեսությանը տրված վարկային միջոցները։ Նախկինում եղել են տարիներ, երբ գերակայում էին ֆիզիկական անձանց տրված վարկերը»,- նշեց Ճզմաչյանը։
Նրա դիտարկմամբ՝ սպառողական վարկերի գծով նախկինում արատավոր պրակտիկա կար՝ մինչև 1000 դոլարի վարկերը մեծ տեսակարար կշիռ էին կազմում, իսկ վարկառուների միակ երաշխիքը տվյալ ֆիզիկական անձի անձնագրի պատճենն էր միայն։ Հիմա այս պրակտիկան, երկար ժամանակ է՝ չկա, բանկերը նորմալ ստուգում են անձի եկամտաբերությունն ու ապահովվածությունը՝ ցանկացած գումարի վարկ տրամադրելիս։
Այնուամենայնիվ, ըստ մասնագետի, սպառողական վարկերի գծով ամբողջ հանրապետությունում չվերադարձված վարկերը ընդամենը 6 տոկոս են կազմում, որը նույնիսկ միջազգային մակարդակով նորմալ է։
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին հայկական բանկերը ակտիվորեն նոր հաճախորդներ են փնտրում։ 2021 թ․-ի վերջում բանկերը մեղմացրել են վարկային պայմանները, բայց մեկ վերապահումով` հուսալի հաճախորդների համար։ Իսկ այդպիսիք հիմա այնքան էլ շատ չեն՝ հաշվի առնելով նույն տնտեսական անորոշությունը։
Լրահոս
0