Արցախի հարցն ու դրոշը, փոխնախարարը, ցուցարարներն ու ոստիկանները. ակցիան` լուսանկարներով
Արցախի հարցն ու դրոշը, փոխնախարարը, ցուցարարներն ու ոստիկանները. ակցիան` լուսանկարներով
Sputnik Արմենիա
Լուրջ խոսակցություն և լարված իրավիճակ՝ ՀՀ ԱԳՆ-ի շենքի մոտ։ Բազմաթիվ ոստիկաններ և հանրահավաքի անկոտրում մասնակիցներ։ Sputnik Արմենիայի ֆոտոլրագրողներն... 24.05.2022, Sputnik Արմենիա
«Դիմադրություն» շարժումն ու շարժման կողմնակիցներն այսօր առավոտյան երթով շարժվեցին դեպի ՀՀ ԱԳՆ-ի շենք, որպեսզի շրջափակեն այն և ստանան քաղաքացիներին հուզող հարցերի պատասխանները։ Նշենք, որ նրանք դժգոհ են ապրիլի 22-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի արած հայտարարությունից, որում չի կիրառվում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, այլ օգտագործվում է միայն «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտագություն» բառակապակցությունը։Բազմամարդ երթով գալով ԱԳՆ` ընդդիմադիրները շրջափակեցին շենքը։ Ապա որոշ պատգամավորներ ներս մտան։ Նրանք զրուցեցին ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի հետ` պնդելով, որ նա վստահեցնի` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Փոխնախարարը լսեց նրանց ասելիքը, սակայն որևէ հարցի չպատասխանեց։Դրսում լարված իրավիճակ ստեղծվեց ցուցարարների և ոստիկանների միջև։ Այնուամենայնիվ, ցույցի մասնակիցներին հաջողվեց ԱԳՆ-ի շենքի պատուհանին Արցախի դրոշի կպչաթղթերով գրել «Արցախ» բառը։Հիշեցնենք, որ Սաղաթելյանը երեկ հայտնել է, որ այսօր ժամը 19։00-ին հանրահավաք են անցկացնելու Էրեբունի վարչական շրջանում, Սասունցի Դավթի արձանի մոտ։ Նրա խոսքով` շաբաթվա ընթացքում ընդդիմության հանրահավաքները հրավիրվելու են Երևանի տարբեր վարչական շրջաններում։Մայիսի 2-ից ի վեր` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։ Ընդդիմադիրները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Լուրջ խոսակցություն և լարված իրավիճակ՝ ՀՀ ԱԳՆ-ի շենքի մոտ։ Բազմաթիվ ոստիկաններ և հանրահավաքի անկոտրում մասնակիցներ։ Sputnik Արմենիայի ֆոտոլրագրողներն արձանագրել են այսօր ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ամենավառ կադրերը։
Բողոքի ակցիային մասնակցող քաղաքացին իր ուսերին կրում է Արցախի դրոշը։
«Դիմադրություն» շարժումն ու շարժման կողմնակիցներն այսօր առավոտյան երթով շարժվեցին դեպի ՀՀ ԱԳՆ-ի շենք, որպեսզի շրջափակեն այն և ստանան քաղաքացիներին հուզող հարցերի պատասխանները։ Նշենք, որ նրանք դժգոհ են ապրիլի 22-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի արած հայտարարությունից, որում չի կիրառվում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, այլ օգտագործվում է միայն «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտագություն» բառակապակցությունը։
«Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանի խոսքով` կա առաջարկություն, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները բարձրանան ԱԳՆ և մոտիկից բոլոր պաշտոնյաներին փոխանցեն մարդկանց ուղերձը, որ Արցախը հանձնելու իրավունք չունեն, և որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Բազմամարդ երթով գալով ԱԳՆ` ընդդիմադիրները շրջափակեցին շենքը։ Ապա որոշ պատգամավորներ ներս մտան։ Նրանք զրուցեցին ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի հետ` պնդելով, որ նա վստահեցնի` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Փոխնախարարը լսեց նրանց ասելիքը, սակայն որևէ հարցի չպատասխանեց։
Դրսում լարված իրավիճակ ստեղծվեց ցուցարարների և ոստիկանների միջև։ Այնուամենայնիվ, ցույցի մասնակիցներին հաջողվեց ԱԳՆ-ի շենքի պատուհանին Արցախի դրոշի կպչաթղթերով գրել «Արցախ» բառը։
Հիշեցնենք, որ Սաղաթելյանը երեկ հայտնել է, որ այսօր ժամը 19։00-ին հանրահավաք են անցկացնելու Էրեբունի վարչական շրջանում, Սասունցի Դավթի արձանի մոտ։ Նրա խոսքով` շաբաթվա ընթացքում ընդդիմության հանրահավաքները հրավիրվելու են Երևանի տարբեր վարչական շրջաններում։
Մայիսի 2-ից ի վեր` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։ Ընդդիմադիրները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։