00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավոսում նախաստորագրվել է ՀՀ ֆոնդային բորսայի բաժնետոմսերի վաճառքի հուշագիրը

© Photo : official site of the President of RAՀուշագրի ստորագրում
Հուշագրի ստորագրում - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2022
Հուշագրի ստորագրում
Բաժանորդագրվել
Հիմնական պայմանագրի ստորագրումը տեղի կունենա Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Վարշավայի ֆոնդային բորսայի տնօրեն Մարեկ Դիետլը և Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսի ձեռքբերման մտադրությունների վերաբերյալ հուշագիր են նախաստորագրել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի կենտրոնական բանկը։
Փաստաթուղթը ստորագրվել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի մասնակցությամբ։
Ըստ հաղորդագրության` հիմնական պայմանագրի ստորագրումը տեղի կունենա հունիսին Հայաստանում։
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը համաձայնություն էր տվել Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի 65,03 տոկոսի (967 բաժնետոմս) ձեռքբերմանը։
Պայմանավորվածության համաձայն` կենտրոնական բանկը կպահպանի 25,02 տոկոս մասնակցություն, մնացած 9,95 տոկոսը ՀՖԲ–ի սեփական բաժնետոմսերն են։ Գործարքի արժեքը կկազմի շուրջ 873 մլն ՀՀ դրամ, որի մի մասը (շուրջ 499 մլն ՀՀ դրամ) կվճարվի Բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, իսկ մնացած մասը՝ Բաժնետոմսերի գնման համաձայնությամբ նախատեսված գործընթացների ավարտից հետո։
Նշենք, որ ՎՖԲ–ի կողմից ՀՖԲ–ի ձեռքբերման մտադրության մասին հայտարարվել էր դեռևս 2020 թվականի սեպտեմբերին, որից հետո մշակվել է առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագիր, և իրականացվել են անհրաժեշտ կորպորատիվ հաստատումները։
ՎՖԲ-ի կողմից մշակված զարգացման ծրագիրը նախատեսում է մի շարք միջոցառումներ կապիտալի շուկայի ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ առևտրային համակարգի զարգացում, ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների ընդլայնում, նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրում։
Նշենք, որ ՎՖԲ-ն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենամեծ և զարգացած շուկան է, առևտուր է կազմակերպում բաժնետոմսերով, պարտատոմսերով, ածանցյալ գործիքներով, ֆոնդերի բաժնետոմսերով և այլ գործիքներով։ ՎՖԲ-ն հրապարակային ընկերություն է, որի բաժնետոմսերը 2010 թվականից ցուցակված են իր մոտ շուրջ 320 մլն եվրո կապիտալիզացիայով։
ՀՖԲ-ն Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է, որը կազմակերպում է ինչպես արժեթղթերի, այնպես էլ այլ ֆինանսական գործիքների առևտուր։ ՀՖԲ-ն Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի 100% բաժնետերն է։ Նրա բաժնետոմսերի 90,05 տոկոսը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին, մնացած 9,95 տոկոսը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։
Լրահոս
0