Համավարակը նահանջեց․ ինչո՞վ է Հայաստանի զբոսաշրջությունը գրավում ռուսաստանցիներին

© Sputnik / Andranik GhazaryanԶբոսաշրջիկներ
Զբոսաշրջիկներ  - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2022
Զբոսաշրջիկներ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայաստանը, Ղրղզստանն ու Ղազախստանը ընդգրկվել են ռուսաստանցի ճանապարհորդների կողմից ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների հնգյակում: Նրանք առաջ են անցել զբոսաշրջության ոլորտի «ծանրքաշայիններ» Իսրայելից, Հունաստանից և Իտալիայից: Sputnik-ը փորձել է պարզել՝ ինչի հետ է դա կապված, և արդյոք հետխորհրդային երկրները կկարողանան մրցել զբոսաշրջային հսկաների հետ։

Սերգեյ Լեսկով, Sputnik

Զբոսաշրջիկները գնում են այնտեղ, որտեղ ավելի էժան է ու ապահով

Թվերը շատ խոսուն են։ Այսօր մերձավոր արտասահմանի երկրներում հանգստանալու մեծ պահանջարկ են գրանցում գրեթե բոլոր ռուսական տուրօպերատորները։
Ճանապարհորդությունների կազմակերպմամբ զբաղվող OneTwoTrip առցանցծառայության վերլուծաբանների հետազոտության տվյալներով՝ ռուսաստանցիները նախընտրում են ամառային հանգիստն անցկացնել նախկին ԽՍՀՄ երկրներում:
Այսպես` ՌԴ քաղաքացիների 17,9%-ը նախընտրել է արձակուրդն անցկացնել Հայաստանում, 13,2%-ը` Ղրղզստանում, 4,7%-ը` Ղազախստանում, 3,4%-ը` Ադրբեջանում։
Համեմատության համար նշենք, որ այս ամռանը Հունաստանում հանգստանալու ցանկություն են հայտնել ռուսաստանցիների 3,4%-ը, Իտալիայում՝ 2,4%-ը, Իսրայելում՝ 2,9%-ը։ Թուրքիան ռուսաստանցիների համար սովորաբար առաջատարների շարքում է, բայց հիմա երկրորդն է (Հայաստանից հետո). ՌԴ քաղաքացիների 16%–ն է պատրաստվում է հանգստանալ այնտեղ։
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները վստահեցնում են, որ արձակուրդի համար երկիր ընտրելու որոշման վրա լրջորեն ազդել է Ուկրաինայի իրավիճակը:

Դեպի Հայաստան տուրերը գնել են մինչ սեզոնի ավարտը

Հայաստանի զբոսաշրջությունը համավարակից հետո աստիճանաբար վերականգնվում է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականին ՀՀ է այցելել 870 հազար մարդ: 2020 թվականի համեմատ զբոսաշրջիկների թիվը 2,4 անգամ ավելացել է։
Այս տարի (ինչպես նաև նախորդ տարի) Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղությունն է։ 2021 թվականին երկիր է այցելել 350,6 հազար ռուսաստանցիկամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 40,3%–ը։
Ըստ վիճակագրության՝ արտասահմանցիները նախընտրում են հանգստանալ հիմնականում Երևանում, որտեղ ամրագրվում է հյուրանոցային համարների 98%-ը։
Զբոսաշրջիկներն ամենից շատ այցելում են Սևանա լիճ, Էրեբունի ամրոց, հինավուրց վանքեր։ Առանձին ուշադրության է արժանի հայկական խոհանոցը․ ճանապարհորդներից շատերը հենց խոհարարական տուրեր են նախընտրում։
Հայաստանի իշխանությունն այս տարի զբոսաշրջային հոսքի զգալի աճ է կանխատեսում։ Եվ դա նախևառաջ կապված է կորոնավիրուսային բոլոր սահմանափակումների վերացման հետ:
Մարտին վերացվեց փակ տարածքներում դիմակ դնելու սահմանափակումը, իսկ մայիսի 1-ից դադարեցին ՊՇՌ-թեստեր ու պատվաստման վկայականներ պահանջել սահմանը հատող զբոսաշրջիկներից։
Ոչ միայն Մոսկվայից, այլև ռուսական շրջաններից ուղիղ չվերթերի առկայությունը, ներքին անձնագրով մուտքի հնարավորությունը, ինչպես նաև ուղևորության համեմատաբար ցածր արժեքը Հայաստանը դարձրել են ռուսաստանցի ճանապարհորդների կողմից ամենապահանջված ուղղությունը:

«Առողջացում» է նկատվում․ հետո ի՞նչ է լինելու

Համավարակը լուրջ հարված հասցրեց զբոսաշրջության ոլորտին։ Հետխորհրդային տարածքը բացառություն չէր։ Միայն 2021 թվականին, «հանգիստ» 2019-ի համեմատ, Հայաստանը մոտ 1 մլն զբոսաշրջիկ կորցրեց, Ղրղզստանը՝ 6,4 մլն, Ղազախստանը՝ 8,2 մլն։
Այս տարվա սկզբին ոլորտն ընդհանուր առմամբ սկսեց «շնչել», իսկ համաշխարհային զբոսաշրջությունը, ՄԱԿ-ի վերջին կանխատեսումների համաձայն, պետք է լիովին վերականգնվի մինչև 2023 թվականի ավարտը։
Սակայն այսօր նաև այլ կարծիքներ են հնչում։ Ուկրաինայի հակամարտությունն ազդում է ճանապարհորդության անվտանգության նկատմամբ վստահության վրա և ուժեղացնում տնտեսական անորոշությունը (առաջին հերթին` լոգիստիկայի փոփոխության պատճառով, որը Եվրոպայի ու Ասիայի միջև ավիափոխադրումների և ընդհանուր առմամբ տուրերի թանկացման է հանգեցրել): ՄԱԿ-ում կարծում են, որ եթե հակամարտությունը ձգձգվի, զբոսաշրջության համաշխարհային ինդուստրիան կարող է առնվազն 14 մլրդ դոլար կորցնել:
Միևնույն ժամանակ փորձագետները կարծում են, որ ստեղծված իրավիճակը կարող է դրդել ռուսաստանցիներին հանգիստն անցկացնել հենց հետխորհրդային տարածքում: Իսկ դա նշանակում է, որ ոլորտը զարգացման հնարավորություններ ունի։
Լրահոս
0