00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ իշխանությունները կվերանայեն մետաղական հանքերի հարկումը

© Sputnik / Armine AleksanyanԱմուլսար
Ամուլսար - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2022
Ամուլսար. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կառավարությունը մտադիր է լրացուցիչ հարկ սահմանել, որը կգործի մետաղների գների բարձրացման դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունները նախատեսում են վերանայել մետաղական հանքերի հարկումը։ Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Պողոսյանի խոսքով՝ աշնանից աշխարհում մետաղների գներն աճում են։ Փոփոխությունների նպատակը պետության և հանքարդյունաբերական ընկերությունների միջև մետաղների վաճառքից ստացված եկամուտների առավել արդարացի բաշխումն է: Դրա համար առաջարկվում է վերանայել ռոյալթիի գործող համակարգը (բնօգտագործման հարկ)։
«Այդ հարցի արագ լուծման համար 2021 թվականի սեպտեմբերին ներդրվել է մոլիբդենի և խտանյութի արտահանման պետական տուրքի համակարգը։ Այս որոշումը ցանկալի արդյունք է տվել, քանի որ 2021 թվականի վերջին 4 ամսվա ընթացքում հավաքագրվել է 24,6 մլրդ դրամ, իսկ 2022 թվականի սկզբից՝ ևս 29 մլրդ դրամ պետական տուրք»,- ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով` այս համակարգը չի կարող երկարաժամկետ լինել, քանի որ դա կախված չէ ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության արդյունքներից։ Այն հաշվի չի առնում մետաղների գները, ընկերությունների ծախսերը և եկամուտները։
Այժմ առաջարկվում է ավելացնել եկամուտների հետ կապված երկրորդ տարրը (հարկը)։ Սա երկարաժամկետ լուծում է, որը կարող է ոլորտի համար կայուն և կանխատեսելի հարկային իրավիճակ ապահովել։
«Առաջարկվում է լրացուցիչ հարկեր մտցնել եկամտի այն մասի վրա, որն ամբողջությամբ տնօրինելու են ընկերությունները։ Երկրորդ տարրի հարկման բազայից դուրս կբերվեն այն եկամուտները, որոնց վրա տարածվում է ռոյալթին, ինչպես նաև 12,5 տոկոս եկամտահարկը»,- ասաց Պողոսյանը։
Որոշակի հանգամանքներում հաշվի չեն առնվի հարկման և վճարման տոկոսների մասով ներգրավված ներդրումները։
Հարկային երկրորդ տարրը կիրառվելու է այն դեպքում, եթե շահութաբերությունը գերազանցում է 10%–ը: Այսինքն` եթե մետաղների գներն ընկնեն, ապա լրացուցիչ հարկումը չի գործի։
Պողոսյանը նշել է, որ պղնձի գինն այժմ բորսայում կազմում է 9500 դոլար 1 տոննայի դիմաց: Հարկային երկրորդ տարրը կաշխատի միջինում 7800 դոլարից ավելի գնով։
Հանքարդյունաբերողները կազատվեն պետտուրքից, բայց պետության եկամուտները կավելանան
Լրահոս
0