https://armeniasputnik.am/20220524/hjd-akanneri-bnakarannerum-khuzarkutjunner-en-irakanacvum-ishkhan-saghateljan-42382294.html
Ընդդիմադիր կուսակցականների բնակարաններում խուզարկություններ են ընթանում
Ընդդիմադիր կուսակցականների բնակարաններում խուզարկություններ են ընթանում
Խուզարկություններն ընթանում են ՀՅԴ, ՀՀԿ, «Հայրենիք» կուսակցության անդամների բնակարաններում։ 24.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-24T08:43+0400
2022-05-24T08:43+0400
2022-05-24T09:29+0400
խուզարկություն
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
իշխան սաղաթելյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/13/42223310_0:74:1600:975_1920x0_80_0_0_d14667488db1e3d35afdfb4f8c1d20eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Այս պահին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Տավուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում:Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը։«Չե’ք մարսելու: Չի’ ստացվելու: Ե՛վ հրահանգ տվողները, և՛ կատարողները պատասխան են տալու: Կեցցե՛ հայկական «ժողովրդավարությունը»,- նշված է գրառման մեջ։«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը գրել է, որ խուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում:«Հենց հիմա իշխանության ուղիղ հրամանով խուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում»,- նշված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ վաղ առավոտվանից խուզարկություն է իրականացվում ՀՀԿ Նոյեմբերյանի շրջանային խորհրդի կազմակերպչի տանը, ինչպես նաև Գյումրիում։Հավելենք՝ վաղ առավոտից մեկնարկել է ընդդիմության քայլերթը Ֆրանսիայի հրապարակից։Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/13/42223310_0:0:1600:1200_1920x0_80_0_0_434d9b42a81f4e2df1aa1082e800dc59.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
խուզարկություն, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), իշխան սաղաթելյան
խուզարկություն, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), իշխան սաղաթելյան
Ընդդիմադիր կուսակցականների բնակարաններում խուզարկություններ են ընթանում
08:43 24.05.2022 (Թարմացված է: 09:29 24.05.2022) Խուզարկություններն ընթանում են ՀՅԴ, ՀՀԿ, «Հայրենիք» կուսակցության անդամների բնակարաններում։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Այս պահին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Տավուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում:
Այս մասին
ֆեյսբուքյան էջում գրել է «Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը։
«Չե’ք մարսելու: Չի’ ստացվելու: Ե՛վ հրահանգ տվողները, և՛ կատարողները պատասխան են տալու: Կեցցե՛ հայկական «ժողովրդավարությունը»,- նշված է գրառման մեջ։
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը գրել է, որ խուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում:
«Հենց հիմա իշխանության ուղիղ հրամանով խուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում»,- նշված է նրա
ֆեյսբուքյան գրառման մեջ։
Ավելի ուշ Սոս Հակոբյանը հավելել է, որ Արսեն Նիկողոսյանի բնակարանում թմրանյութ են փնտրում:
ԱԺ պատգամավոր
Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ վաղ առավոտվանից խուզարկություն է իրականացվում ՀՀԿ Նոյեմբերյանի շրջանային խորհրդի կազմակերպչի տանը, ինչպես նաև Գյումրիում։
Հավելենք՝ վաղ առավոտից
մեկնարկել է ընդդիմության քայլերթը Ֆրանսիայի հրապարակից։
Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։