Իրաքի հյուսիսում 3 թուրք զինվորական է սպանվել

© AP Photo / IHA via APԹուրք զինծառայողի հուղարկավորությունը
Թուրք զինծառայողի հուղարկավորությունը - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2022
Թուրք զինծառայողի հուղարկավորությունը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքական բանակը շարունակում է ռազմական գործողություններն Իրաքի հյուսիսում։ Ռազմական գործողություններին մասնակցում են հատուկ նշանակության ուժերը և երկրի ռազմաօդային ուժերը։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների հետ փոխհրաձգության ժամանակ Թուրքիայի ԶՈւ երեք ծառայող է սպանվել։
Ինչպես հայտնում է Թուրքիայի ՊՆ-ն, ևս 4 զինվորական վիրավորվել է։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ապրիլին ռազմական գործողություն է սկսել երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ: Գործողությանը մասնակցում են հատուկ նշանակության և ռազմաօդային ուժերը։
Իրաքի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ի գործողությունները սպառնալիք են երկրի ազգային անվտանգության համար։ Մինչդեռ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարայի խնդիրն է ապահովել իր սահմանների անվտանգությունը։
ՔԱԿ-ի հետ զինված հակամարտությունը սկսվել է Թուրքիայում 1984 թվականին, շարունակվել 2015-ին։ Իրաքի հյուսիսում տեղակայված են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային և ցամաքային գործողություններ են իրականացնում:
Լրահոս
0