«Նպատակը վախեցնելն է». խուզարկություններ են արվել գյումրեցի ՀՀԿ-ականների բնակարաններում

© Sputnik / Armenuhi MkhoyanՀՀ ոստիկանություն. Գյումրի
ՀՀ ոստիկանություն. Գյումրի - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2022
ՀՀ ոստիկանություն. Գյումրի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀԿ խորհրդի անդամը նշում է, որ խուզարկում են այն մարդկանց բնակարանները, որոնք վերջին շրջանում քաղաքական ակտիվություն են ցուցաբերում։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում գյումրեցի ՀՀԿ-ականների բնակարաններում: Մի քանիսի տներում արդեն խուզարկություն արվել է:
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀԿ խորհրդի և Գյումրու ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը։ Նա նշեց, որ այսօր առավոտվանից, թմրանյութ փնտրելու պատրվակով, ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել ՀՀԿ մի քանի ներկայացուցիչների բնակարաններում:

«Այս պահի դրությամբ 3-4-ի մասին տեղեկություն ունեմ: Խուզարկություններ են եղել են Գարիկ Ուզունյանի և Ռոլանդ Այվազյանի բնակարաններում: Փորձել են խուզարկել նաև Սիրեկան Ասատրյանի բնակարանը, բայց վերջինս տանը չի եղել: Գիտեմ, որ այլ անձանց բնակարաններ ևս փորձել են խուզարկել»,- նշեց Միրզոյանը։

Նա այս ամենը քաղաքական հետապնդում է որակում:
«Այնպիսի մարդկանց տներ են խուզարկել, որոնք վերջին շրջանում քաղաքական ակտիվություն են ցուցաբերում, նրանք թմրամիջոցների շրջանառության հետ որևէ առնչություն չեն կարող ունենալ։ Նպատակը վախեցնելն է, որ փողոցային պայքարը թուլացնենք: Ծիծաղելի է»,- ասում է Նարեկ Միրզոյանը։
ՀՀԿ խորհրդի անդամը հավաստիացնում է, որ իրավապահների այս գործողություները հակառակ ազդեցություն կունենան ու կնպաստեն, որ պայքարն ավելի ուժեղանա:
Ընդդիմադիր կուսակցականների բնակարաններում խուզարկություններ են ընթանում
Լրահոս
0