Ռուսաստանի տնտեսությունը նոր պայմաններում էլ բաց կլինի․ Պուտին

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել ֆոտոբանկՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2022
Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Պուտինը կարևորել է հարցերի մի ամբողջ համալիր՝ ազգային արժույթներով վճարային համակարգից մինչև հզոր լոգիստիկ շղթաներ:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Ռուսական տնտեսությունը նույնիսկ նոր պայմաններում բաց կլինի, շահագրգիռ երկրների հետ համագործակցությունը կընդլայնվի։ Տեղեկությունն այսօր տրանսպորի զարգացման հարցերով խորհրդակցության ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նոր պայմաններում էլ ռուսական տնտեսությունն անպայման բաց կլինի։ Ավելին, մենք կընդլայնենք փոխգործակցությունն այն երկրների հետ, որոնք շահագրգռված են փոխշահավետ համագործակցության մեջ», - ասել է ՌԴ նախագահը։
Նա կարևորել է հարցերի մի ամբողջ համալիր՝ ազգային արժույթներով վճարային համակարգի կազմակերպումը, գիտատեխնիկական կապերի հաստատումը և լոգիստիկ շղթաների հզորության ավելացումը։
Լրահոս
0