00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուժը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում. ԵԱՀԿ ԺՄԻԳ տնօրենը պատասխանել է Թագուհի Թովմասյանին

© Sputnik / Aram NersesyanԲողոքի ակցիայի ժամանակ
Բողոքի ակցիայի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2022
Բաժանորդագրվել
ԵԱՀԿ ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակը կշարունակի դիտարկել համապատասխան զարգացումները Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Խաղաղ հավաքների ազատությունը ԵԱՀԿ-ի՝ մարդու իրավունքների ոլորտի պարտավորությունների առանցքային բաղկացուցիչն է, որը երաշխավորված է մարդու իրավունքների մի շարք միջազգային և տարածաշրջանային պայմանագրերով։
Այս մասին նշել է ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատտեո Մեկաչչին՝ անդրադառնալով Երևանում անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանական գործողություններին` ի պատասխան ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հրատապ նամակին։
Պատասխան նամակի բովանդակությունը Թովմասյանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
Նշենք, որ Թովմասյանը հերթական նամակով մայիսի 2-ին դիմել էր Մեկաչչինին՝ տեղեկացնելով այդ օրերին խաղաղ հավաքներ իրացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության ծառայողների գործողությունների, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։
Պատասխան նամակում Մեկաչչինը ընդգծել էր, որ իրավապահ գործունեությունը միշտ պիտի նպատակ հետապնդի աջակցել հավաքներին՝ երկխոսության, բանակցությունների և հաղորդակցության այլ ձևերի միջոցով։ Ուժը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում և մշտապես լինի օրինական, անհրաժեշտ և իրավիճակին համաչափ։
«Իր մանդատին համապատասխան՝ ԵԱՀԿ ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակը մոնիթորինգի է ենթարկում ԵԱՀԿ տարածաշրջանում խաղաղ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ հարգանքը և կշարունակի դիտարկել համապատասխան զարգացումները Հայաստանում։ Կառույցն արժևորում է իր համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ և շնորհակալ է տրամադրվող յուրաքանչյուր համապատասխան տեղեկատվության համար», - ամփոփել է Մեկաչչին։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2–ին անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանները բիրտ ուժ էին կիրառել ցուցարարներից մեկի նկատմամբ, նրան ծեծելով նստեցրել էին ոստիկանության մեքենան։ Նույն օրը Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում mediahub.am-ի և այլ լրագրողների նկատմամբ բիրտ ուժ էր կիրառել Պետական պահպանության ծառայության՝ ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանը՝ հարվածելով իրեն հարց ուղղող լրագրողին և նրան նկարահանող օպերատորին, այդ թվում՝ վնաս պատճառելով վերջինիս տեսախցիկին։
Քաղաքացիների հետ մեկ այլ բախման ընթացքում գիտակցությունը կորցրել էր Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը:
Բացի այդ, Հերացի փողոցում սև դիմակավորները հարվածել են AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանի ուսին, խոչընդոտել նկարահանմանը։ Խանջյան և Սայաթ-Նովա փողոցներում քաշքշել են AntiFake.am-ի լրագրող Իշխան Խոսրովյանին, խոչընդոտել նկարահանումներին։
Լրահոս
0