Ողբերգական դեպք Երևանում. շինհրապարակում տղամարդու դի է հայտնաբերվել

© Sputnik / Asatur YesayantsՆոր կառուցվող շենք, արխիվային լուսանկար
Նոր կառուցվող շենք, արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2022
Նոր կառուցվող շենք, արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տղամարդը երկրորդ հարկի բարձրությունից ընկել է երկաթե ամրանների վրա:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Վերին Անտառային 136/11 հասցեում կառուցվող շենքում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Մոտավորապես ժամը 18:20-ին ահազանգ ստացած ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Քեշիշյանն է:
Կայքի տեղեկություններով` նա աշխատում էր շինարարությունում։ Տղամարդը երկրորդ հարկի բարձրությունից ընկել է երկաթե ամրանների վրա:
Նրան դուրս են բերել ու շտապօգնություն ահազանգել շինարարության մյուս աշխատակիցները: Դեպքի վայր մեկնած բժիշկներն արձանագրել են 54-ամյա շինարարի մահը:
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Դժբախտ դեպք Երևանում. մայրը հայտնել է, որ դուստրը նետվել է պատշգամբից
Լրահոս
0