00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանները գողերի խմբի են վնասազերծել

Բաժանորդագրվել
Փախուստը կանխելու նպատակով պարեկներից մեկը նախազգուշական կրակոց է արձակել, ապա կրակել է արդեն ավտոմեքենայի անվադողին։
Ոստիկանները Երևանի Բագրևանդի փողոցում գտնվող պահեստից գողության հերթական դեպքն են կանխել, որի արդյունքում ութ անձ ձերբակալվել է։ Ոստիկանությունը հրապարակել է նաև դեպքի տեսանյութը, որն իսկական ֆիլմ է հիշեցնում։
Նշվում է, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ փակ բաժնետիրական մի ընկերության Բագրևանդի փողոցի պահեստից մի խումբ անձինք պարբերաբար գողություն են անում։
Տեղեկություններ են եղել, որ նրանք նույն պահեստից պատրաստվում են գողություն անել նաև մայիսի լույս 24-ի գիշերը, իսկ գողոնը պատրաստվում են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներով։
Ոստիկանները տարածքում դարանակալել են։ Գողության մեջ կասկածվող անձանցից մի քանիսը «Ֆորդ» մակնիշի մեքենայով հայտնվել են ոստիկանների տեսադաշտում, ապա դիմել փախուստի՝ մեքենան վարելով ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Սկսվել է հետապնդում։ «Ֆորդն» ընթացել է Դավիթ Բեկի փողոցի ուղղությամբ՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։
Փախուստը կանխելու նպատակով պարեկներից մեկը նախազգուշական կրակոց է արձակել, ապա կրակել է արդեն ավտոմեքենայի անվադողին։ «Ֆորդը» կողաշրջվել է։ Վարորդն ու մի խումբ անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Բագրևանդի փողոցում ոստիկանների տեսադաշտում է հայտնվել նաև մյուս «Ֆորդը», որը ևս հարկադրաբար կանգնեցվել է՝ շնորհիվ նախազգուշական կրակոցների։ Վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել։ Նոր Նորքի քրեական հետախույզները ևս երկու անձի հայտնաբերել են պահեստի մոտակայքում ու բերման ենթարկել։
Գողոնը հայտնաբերվել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ութ անձ ձերբակալվել են։ Հանգամանքները պարզվում են։
Լրահոս
0