00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրյուսելում արձանագրվել են ՀՀ–ի ու Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2022
Նիկոլ Փաշինյանը, Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը
Բաժանորդագրվել
Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգության ու իրավունքների մասին հայտարարությունը, ըստ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահի «քոմենթն» է։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Բրյուսելյան հանդիպումների արդյունքում արձանագրվել են Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով բրյուսելյան հանդիպումներին վերաբերող հարցին։
«Այդ տարբերություններն արտահայտված են հրապարակայնորեն։ Ադրբեջանը համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ։ Եվ խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում Ադրբեջանը ներկայացրել է իր 5 սկզբունքները, մենք ներկայացրել ենք մեր դիտարկումներն ու օրակարգը այդ կապակցությամբ»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտեց, որ Հայաստանի ներկայացրած սկզբունքներում արձանագրված է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները և ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը։

«Եվ քանի որ քննարկումների արդյունքում ձևակերպումների շուրջ կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել, ԵՄ խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել քոմենթներ, որոնք իր կարծիքով կամ իր տեսակետով հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից»,– ասաց նա` արձագանքելով Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգության ու իրավունքների մասին Շառլ Միշելի հայտարարության շուրջ Հայաստանում հնչող մեկնաբանություններին։

Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
Լրահոս
0