00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեքսանդր Միքայելյան. մարդ, որին հնարավոր չէր մերժել

© Photo : official site of the YSMUՄիքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի մուտքը
Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի մուտքը - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2022
Բաժանորդագրվել
Երևանի ավագանու որոշմամբ, քաղաքի փողոցներից մեկը կրելու է Հայաստանում սիրտանոթային վիրաբուժության և փոխպատվաստման հիմնադիր, բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ և ընդհանրապես հրաշալի մարդ՝ Ալեքսանդր Միքայելյանի անունը:
Այնպես չէ, որ Միքայելյանին երջանկության համար պատգամավորական կրծքանշանն էր պակասում, բայց այնպես ստացվեց, որ նրան խորհրդարանի պատգամավորի թեկնածու առաջադրեցին (այն ժամանակ՝ Գերագույն Խորհուրդ)։ Ընտրողների հետ հանդիպում նշանակվեց, որին միասին գնացինք։ Միասին, քանի որ ընկերություն էինք անում…
Նույն ընտրատարածքում առաջադրված էր նաև իշխանության ձգտող Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) ներկայացուցիչը։ Օտարին թույլ չտալու ու ՀՀՇ-ականին անցկացնելու խնդիրը հեշտ էր լուծվում. հանդիպման վայրը սկսվելուց շատ առաջ լցվեց ՀՀՇ-ականներով, որոնք Միքայելյանի առաջին իսկ խոսքերից հետո հայտարարեցին, որ Հայաստանում պետք է հայերեն խոսել։
Պրոֆեսորն այդքան էլ լավ չէր խոսում հայերեն, բայց սրտի բուժման գործին դա չէր խանգարում. վիրահատարանի սեղանին պառկած մարդուն վիրաբույժի լեզուն առանձնապես չէր հետաքրքրում, կարևորը հմուտ ձեռքերն էին ու սրտացավ լինելը։ Միքայելյանի մոտ այդ հարցում ամեն ինչ կարգին էր։ Կարճ ասած՝ այն ժամանակ նա խորհրդարան չանցավ։
Միքայելյանը միակ ռուսախոս անձը չէր, որին Հայաստանը շնորհակալ էր ու հրավիրել էր օգնել հայրենակիցներին բուժել, կառուցել, ստեղծագործել և ընդհանրապես ստեղծել։ Այն ժամանակ, երբ նրանք վերադառնում էին իրենց երկիր, յուրաքանչյուրն արդեն կայացած պրոֆեսիոնալ էր, այլապես չէին հրավիրվի, իսկ նրանց մեկնարկն ու թռիչքը ոչ թե Երևանում, այլ հիմնականում հենց Մոսկվայում էր եղած լինում։
Ալեքսանդր Միքայելյանը ծնվել էր Թբիլիսիում, բժշկական կրթությունը ստացել Մոսկվայում։ Աշխատել էր ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի կրծքային վիրաբուժության ինստիտուտում:
CC BY-SA 4.0 / GeoO / Alexander Mikayelyan (resized, color corected)Ալեքսանդր Միքայելյան
Александр Львович Микаелян - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2022
Ալեքսանդր Միքայելյան
... Արդեն հեռավոր 60-ական թվականներին Հայաստանում սրտի վիրահատությունները հաճախ վատ էին ավարտվում, բարդ վիրահատությունների համար, որպես կանոն, մեկնում էին Մոսկվա, Լենինգրադ, Կիև, և այն ժամանակ Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահությունը հրավիրեց Միքայելյանին՝ հանրապետությունում սրտաբանական ծառայություն կազմակերպելու։
Արդեն 70-ականների սկզբին Քանաքեռում կառուցվեցին ԽՍՀՄ Առողջապահության նախարարության վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի երևանյան մասնաճյուղի մասնաշենքերը: Կենտրոնի ստեղծման գործում ներդրված ֆինանսական, նյութական միջոցների առյուծի բաժինը, մատակարարված սարքավորումները, իսկ սկզբում նույնիսկ՝ բուժանձնակազմը, Մոսկվայից էին գալիս։
... Իսկ միթե՞ այլ կերպ էր պրոկտոլոգիայի ԳՀԻ առաջին տնօրեն Լեմիկ Նազարովի դեպքում: Եկել էր նույն Մոսկվայից, կարելի է ասել, դատարկ տեղում ինստիտուտ էր ստեղծել, ներգրավել երիտասարդ ու հեռանկարային մոսկվացիներին։ Արդյունքները գերազանցեցին սպասելիքները։
Նույն բանի մասին, բայց՝ մի քիչ այլ ոլորտից։ Գեորգի Անդրեյի Թաթարյանը՝ «Հայգազպրոմ» միավորման գլխավոր տնօրենը, Ռուսաստանից ժամանել էր աշխատանքի հսկայական փորձով ու կենսական անհրաժեշտության կապերով, ներառյալ՝ Վիկտոր Չերնոմիրդինի հետ, որն այն ժամանակ ԽՍՀՄ գազի արդյունաբերության նախարարն էր:
Իսկ հայկական երկաթուղու ղեկավար Համբարձում Ղանդիլյա՞նը: Ղեկավարել է Խորհրդային Միության Պրիվոլժսկի և Հարավ-Արևելյան երկաթուղիները, Կարեն Դեմիրճյանի հրավերով եկել է փոխադրումների խնդիրները լուծելու, ճիշտ ռելսերի վրա է դրել աշխատանքը։ Հայերեն խոսում էր Գյումրիի վառ արտահայտված շեշտադրմամբ, երկխոսություններում արդյունավետ օգտագործում էր ռուսական ոչ նորմատիվային բառապաշարը։
Սա՝ Ալեքսանդր Միքայելյանի և քմահաճ ընտրողների հանդիպման ժամանակ լեզվաբանական հարցի վերաբերյալ։
Նրանք բոլորը (ու շատ ուրիշներ) գալիս էին օգնելու իրենց հայրենիքին, ու չեմ հիշում, որ որևէ մեկը վիրավորվեր ու հեռանար: Ավելին, պրոֆեսոր Միքայելյանի պես խրվելով գործի մեջ՝ Հայաստանում կարելի էր հասնել այն ամենին, ինչն այլ վայրում երազանք էր թվում։
Օրինակ, մի օր գնացինք Ստեփանավան, արդեն վերադառնալու ժամանակն էր, իսկ Միքայելյանը ոտքը կախ էր գցում, շրջում էր մարգագետիններով, կրծքով շնչում-արտաշնչում էր:
- Լվովիչ, քեզ ի՞նչ եղավ։
- Զգու՞մ ես՝ ինչ օդ է։
- Եվ ի՞նչ։
- Այստեղ հետվիրահատական վերականգնման կենտրոն կկառուցեմ։ Հենց այստեղ։ Անհնար է ավելի լավ տեղ գտնել։
Ու կառուցեց։ Երևանում գնաց՝ ուր պետք էր, բանակցեց՝ ում հետ պետք էր, Մոսկվայից՝ որքան պետք էր, ստացավ և արեց այն, ինչ ուզում էր։ Նրան անհնար էր մերժել։
Ունենալով ժամանակակից սրտաբանական կենտրոն հանրապետությունում, առաջինը՝ նեֆրոլոգիայի և հեմոդիալիզի բաժանմունքերով, Կենտկոմի քարտուղարները, նախարարները, ողջ վերնախավը բուժման նպատակով արդեն Մոսկվա չէին մեկնում:
Բացի այդ, Միքայելյանը Միքայելյան չէր լինի, եթե չօգտագործեր այդ հնարավորությունը գործի համար. ամեն ինչ և որքան պետք էր Հայաստանի վիրաբուժության կենտրոնին, մատակարարվում էր ժամանակին և լավագույն ձևով։
Անձամբ Միքայելյանին կուսակցությունից ու կառավարությունից ոչինչ պետք չէր։ Աշխատավարձը բարձր էր մոսկովյան չափանիշներով, Երևանում լավ բնակարան ուներ, Բյուրականում՝ ամառանոց, ու ընկերներ, առանց որոնց չէր կարող։
Սպիտակի երկրաշարժի ժամանակ Միքայելյանը գործուղման էր Դելիում։ Հենց հաջորդ օրը թռավ, վերադարձավ։ Կենտրոնի մասնաշենքերում արդեն հեմոդիալիզի սարքերով հիվանդասենյակներ էին կահավորել, սակայն դրանք բավարար չէին։ ԽՍՀՄ առողջապահության նախարար Չազովը չմերժեց, կարգադրեց ավելացնել սարքերը։ Գործն առաջ գնաց։
... 1991 թվականի օգոստոսին Միքայելյանը հանկարծամահ եղավ։ Կենտրոնի առաջատար մասնագետները դիմեցին ՀՀ կառավարությանը՝ խնդրելով բուժհաստատությունն անվանել «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ»:
Կառավարությունը չմերժեց։
Լրահոս
0