https://armeniasputnik.am/20220525/eahk-mkh-fvormati-mahvan-masi-lurery-pvoqr-inch-chapazancvats-en-mirzvojan-42460964.html
ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի մահվան մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են. Միրզոյան
ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի մահվան մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են. Միրզոյան
ԱԳ նախարարը նշեց, որ համանախագահող երկրները ևս հաստատել են բանակցությունները շարունակելու իրենց պատրաստակամությունը։ 25.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-25T18:03+0400
2022-05-25T18:03+0400
2022-05-25T18:05+0400
եահկ մինսկի խումբ
արարատ միրզոյան
հայաստան
աժ (ազգային ժողով)
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/1b/34737273_0:168:1600:1068_1920x0_80_0_0_02a77fb1d38f8b4f4c2f325ad4eeaae8.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի մահվան մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` մեկնաբանելով բանակցային տվյալ ֆորմատի շուրջ ուկրաինական իրադարձությունների համատեքստում առկա մտահոգությունները։ԱԳ նախարարը նաև նշեց, որ համանախագահող երկրները ևս հաստատել են իրենց պատրաստակամությունը` բանակցությունները շարունակելու։«Այնպես որ ասել, որ այս հարցում կա կոնսենսուս, կլինի չափազանցված, կոնսենսուս չկա, և առաջին հերթին հենց Ադրբեջանի կողմից ու Ադրբեջանի ջանքերով։ Բայցև, ինչպես դասականը կասեր` այս ֆորմատի մահվան մասին լուրերը ևս փոքր–ինչ չափազանցված են»,– ասաց Միրզոյանը։Հիշեցնենք` ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ–ի հետ արցախյան հարցով շփվելուց, հետևաբար, կարելի է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է չեղարկվել։ԱԺ–ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ ապրիլի 13–ին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը չի հրաժարվում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու գաղափարից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/1b/34737273_91:0:1515:1068_1920x0_80_0_0_3ea25c04d83f531cb0d5f0fa419fc262.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եահկ մինսկի խումբ, արարատ միրզոյան, հայաստան, աժ (ազգային ժողով), ադրբեջան
եահկ մինսկի խումբ, արարատ միրզոյան, հայաստան, աժ (ազգային ժողով), ադրբեջան
ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի մահվան մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են. Միրզոյան
18:03 25.05.2022 (Թարմացված է: 18:05 25.05.2022) ԱԳ նախարարը նշեց, որ համանախագահող երկրները ևս հաստատել են բանակցությունները շարունակելու իրենց պատրաստակամությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի մահվան մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` մեկնաբանելով բանակցային տվյալ ֆորմատի շուրջ ուկրաինական իրադարձությունների համատեքստում առկա մտահոգությունները։
«Ակնհայտ է, որ ուկրաինական հակամարտության բերումով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքները, մեղմ ասած, ակտիվ չեն ընթանում։ Մինչ այդ հիշեք, որ Ադրբեջանն էր այն երկիրը, որը մերժում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը և այդ ձևաչափով բանակցությունները շարունակելու առաջարկը։ Բայց ուկրաինական կոնֆլիկտից հետո նաև համանախագահների շրջանում որոշակի տարակարծություններ առաջ եկան»,– ասաց Միրզոյանը` միաժամանակ շեշտելով, որ Հայաստանը բանակցությունների ձևաչափը տեսնում հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ֆորմատում։
ԱԳ նախարարը նաև նշեց, որ համանախագահող երկրները ևս հաստատել են իրենց պատրաստակամությունը` բանակցությունները շարունակելու։
«Այնպես որ ասել, որ այս հարցում կա կոնսենսուս, կլինի չափազանցված, կոնսենսուս չկա, և առաջին հերթին հենց Ադրբեջանի կողմից ու Ադրբեջանի ջանքերով։ Բայցև, ինչպես դասականը կասեր` այս ֆորմատի մահվան մասին լուրերը ևս փոքր–ինչ չափազանցված են»,– ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ–ի հետ արցախյան հարցով շփվելուց, հետևաբար, կարելի է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է չեղարկվել։
ԱԺ–ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ ապրիլի 13–ին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը չի հրաժարվում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու գաղափարից։