Երգչուհի Նարգիզին արգելել են մուտք գործել Ռուսաստան

© Sputnik / Asatur YesayantsՆարգիզ Զակիրովա
Նարգիզ Զակիրովա - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2022
Նարգիզ Զակիրովա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երգչուհին մինչև 2072 թվականը չի կարողանա մեկնել Ռուսաստան։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հատուկ գործողության վերաբերյալ դիրքորոշման պատճառով երգչուհի Նարգիզին արգելել են մուտք գործել Ռուսաստան։ Տեղեկությունը հայտնում է Starhit-ը` նշելով, որ արգելքը սահմանվել է 50 տարով։
«Որոշումն ինձ մոտ է։ Սա ստանդարտ արգելք է, որը ստանում են հատուկ գործողությունը դատապարտող հասարակական անձինք։ Ահա և Նարգիզ Զակիրովայի նկատմամբ էլ է այդ սահմանափակումը կիրառվել։ Նարգիզը պատրաստ էր դրան։ Նա ենթադրում էր, որ նման միջոցներ կձեռնարկվեն»,– ասել է երգչուհու փաստաբան Բախրոմ Իսմայիլովը։
Նա միաժամանակ նշել է, որ երգչուհու նկատմամբ քրեական գործ չի հարուցվել։
Երգչուհի Նարգիզը ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում. նրան կարող են արտաքսել
Լրահոս
0