00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանխիկ խաղադրույքները ՀՀ-ում կարգելվեն. պետությունը կտեսնի` ով է խաղում, ինչքան, ինչ փողով

© Sputnik / Andranik GhazaryanԱռցանց խաղեր
Առցանց խաղեր - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2022
Առցանց խաղեր. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախագծի հեղինակ պատգամավորների համոզմամբ` նոր կարգավորումը թույլ կտա պաշտպանել հատկապես սոցիալապես անապահով խավերի շահերը։ Խաղատներում կանխիկ կվճարեն միայն օտարերկրացիները։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հունիսի առաջին տասնօրյակից Հայաստանի պետական կառույցները հնարավորություն կունենան վերահսկելու շահումով խաղերի, վիճակախաղերի ու խաղատների վրա ծախսվող գումարները, տեսնել` ով է խաղում, ինչքան է խաղում ու ինչ գումարներով։
ԱԺ-ն այսօր 67 ձայնով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների», ինչպես նաև «Վիճակախաղերի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը։
Ընդունված օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց 10 օր հետո անկանխիկ խաղադրույքները ՀՀ ողջ տարածքում կարգելվեն։ Քաղաքացիներն այլևս չեն կարողանա կանխիկ վճարմամբ լիցքավորել իրենց բուքմեյքերական հաշիվները։ Իսկ 6 ամիս հետո հնարավոր չի լինելու նաև էլեկտրոնային դրամապանակներից լիցքավորում կատարել։ Այլ կերպ ասած` 6 ամիս ու 10 օր հետո քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կկարողանան լիցքավորել միայն ու միայն անկանխիկ եղանակով։ Խաղադրույքի գումարը խաղացողի հաշվից պետք է մուտքագրվի վիճակախաղի կամ շահումով խաղի կազմակերպչի բանկային հաշվին, իսկ հնարավոր շահումը` խաղացողի այն հաշվին, որից կատարվել էր մուտքագրումը։
Նախագծի հեղինակ պատգամավորների համոզմամբ նոր կարգավորումը թույլ կտա ապահովել առավելագույն թափանցիկություն, պաշտպանել հատկապես սոցիալապես անապահով խավերի շահերը` խաղադրույք կատարելու լրացուցիչ խոչընդոտներ սահմանելով խաղամոլությամբ տարված մարդկանց համար:
Կանխիկ խաղադրույքների արգելքը կտարածվի նաև հայաստանյան խաղատների վրա։ ՀՀ խաղատներում կենդանի խաղի ժամանակ կանխիկ խաղադրույք անելու իրավունք կունենան միայն օտարերկրյա քաղաքացիները։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2018թ.-ին ՀՀ-ում կատարվել է 333 մլրդ դրամի խաղադրույք, 2019 թ.-ին այդ գումարը ավելացել է ավելի քան 3.3 անգամ՝ հասնելով 1 տրիլիոն 115 մլրդ դրամի, իսկ 2020թ-ի միայն առաջին 10 ամիսներին կատարվել է 1.5 տրիլիոն դրամի խաղադրույք, 2021թ.-ին` 3.9 տրիլիոնի։
2018-2020թ-ին գրեթե 2.5 անգամ ավելացել է նաև խաղացողների թիվը` 18 093-ից հասնելով 44 082-ի:
Եթե օրենքը չընդունվի, խաղադրույքների շրջանառությունը կհասնի 5-6 տրիլիոնի. պատգամավոր
Հիշեցնենք` մոլախաղի գովազդի սահմանափակումները ՀՀ-ում գործում էին մինչև 2020 թվականի հունվարի 1-ը։ Սակայն դրանից հետո առցանց կազինոների և խաղարկությունների համար բացառություն արվեց` թույլատրելով դրանց արտաքին գովազդը` գովազդային վահանակների վրա, ինտերնետում, հեռուստատեսությամբ և ռադիոյով:
Պարզելու համար, թե ինչպես է ազդել առցանց մոլախաղերի գովազդը հասարակության վրա, ֆինանսների նախարարությունը ՊԵԿ-ից պահանջել է այս բիզնեսի կազմակերպիչների՝ Vivaro Group (այժմ՝ Soft Construct), Digitaline, Kabarko և Good Soft-ի ֆինանսական հաշվետվությունները։
Լրահոս
0