https://armeniasputnik.am/20220525/lragrvoghnerin-havatarmagric-zrkelu-nakhagitsn-yndunvec-miadzajn-42451783.html
Լրագրողներին հավատարմագրումից զրկելու նախագիծն ընդունվեց միաձայն
Լրագրողներին հավատարմագրումից զրկելու նախագիծն ընդունվեց միաձայն
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները խորհրդարանի հերթական նիստին ներկա չէին։ 25.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-25T16:17+0400
2022-05-25T16:17+0400
2022-05-25T17:10+0400
լրագրող
աժ (ազգային ժողով)
օրենք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/19/42451129_0:167:1601:1067_1920x0_80_0_0_a0ff52580340ffc3708a16aab5f69d32.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի –Sputnik. ՀՀ ԱԺ-ն միաձայն` 64 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի ու Լիլիթ Մինասյանի օրենսդրական առաջարկը «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։Նոր օրենքով պետական մարմիններն իրավունք են ստանում լրագրողին զրկելու հավատարմագրումից, ինչը գործող օրենքով նախատեսված չէ։Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին ՀՀ ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները լուրջ քննադատության ենթարկեցին նախագիծը` մտավախություն հայտնելով, որ այդ փոփոխությունն իրականում պետական մարմիններին հնարավորություն է տալու կամայականորեն դադարեցնել իրենց ոչ հաճո լրագրողների հավատարմագրումը։Նշենք, որ աղմկահարույց նախագիծը քննարկվեց ու հաստատվեց առանց ընդդիմախոսների, քանի որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները նիստին չէին մասնակցում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/19/42451129_88:0:1511:1067_1920x0_80_0_0_70dfe23c06ae6fce1ec8fcfab2c5f638.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լրագրող, աժ (ազգային ժողով), օրենք
լրագրող, աժ (ազգային ժողով), օրենք
Լրագրողներին հավատարմագրումից զրկելու նախագիծն ընդունվեց միաձայն
16:17 25.05.2022 (Թարմացված է: 17:10 25.05.2022) Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները խորհրդարանի հերթական նիստին ներկա չէին։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի –Sputnik. ՀՀ ԱԺ-ն միաձայն` 64 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի ու Լիլիթ Մինասյանի օրենսդրական առաջարկը «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։
Նոր օրենքով պետական մարմիններն իրավունք են ստանում լրագրողին զրկելու հավատարմագրումից, ինչը գործող օրենքով նախատեսված չէ։
Աշխատանքային գոտում կանոնների խախտման դեպքում լրագրողը, լրատվական միջոցը կնախազգուշացվի, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին խախտում անելու դեպքում պետական մարմինները սեփական նախաձեռնությամբ կզրկեն լրագրողին հավատարմագրումից` հնարավորություն ընձեռելով ԶԼՄ-ին փոխարինելու տվյալ լրագրողին այլ լրագրողով։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին ՀՀ ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը
շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները լուրջ քննադատության ենթարկեցին նախագիծը` մտավախություն հայտնելով, որ այդ փոփոխությունն իրականում պետական մարմիններին հնարավորություն է տալու կամայականորեն դադարեցնել իրենց ոչ հաճո լրագրողների հավատարմագրումը։
Նշենք, որ աղմկահարույց նախագիծը քննարկվեց ու հաստատվեց առանց ընդդիմախոսների, քանի որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները նիստին չէին մասնակցում։