Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհը վաղը փակ է լինելու. հայտնի է պատճառը

© Photo : official site of MES of RA Քարաթափում Վարդենյանց լեռնանցքում՝ Քարավանատան մոտակայքում
Քարաթափում Վարդենյանց լեռնանցքում՝ Քարավանատան մոտակայքում - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավտոճանապարհը փակվելու է մի քանի ժամով` 11։00-14։00-ն ընկած ժամանակահատվածում։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Վանաձոր–Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ–ը մայիսի 26-ին փակ է լինելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նշվում է, որ ժամը 11։00-14։00-ն ընկած ժամանակահատվածում փակ է լինելու Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտու հատվածը։
Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից կատարվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
Փլուզում է տեղի ունեցել Երևանի Գոգոլի փողոցում
Լրահոս
0