00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռոման» հաղթեց, Հենրիխ Մխիթարյանը նոր տիտղոս նվաճեց

© AFP 2024 / OZAN KOSE«Ռոման» հաղթեց
«Ռոման» հաղթեց - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2022
«Ռոման» հաղթեց
Բաժանորդագրվել
Հենրիխ Մխիթարյանի թիմը կարողացավ դիմակայել մրցակցի գրոհներին ու պահպանեց նվազագույն առավելությունը, ինչը թիմին եվրոպական տիտղոս ապահովեց։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի «Կոմբետարե» մարզադաշտում կայացավ Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը, որում իտալական «Ռոման» 1։0 հաշվով հաղթեց Նիդեռլանդների ներկայացուցիչ «Ֆեյենորդին»։
Իտալական «Ռոմայի» համար շատ կարևոր էր Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը խաղադաշտում։ Ջալոռոսիների կողմնակիցները շատ ուրախացան, երբ պարզվեց, որ Հենրիխը «Ռոմայի» մեկնարկային կազմում է։ Ի սկզբանե հասկանալի էր, որ հայ ֆուտբոլիստն ու թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոն, գիտակցելով խաղի կարևորությունը, ռիսկի են դիմել, քանի որ Հենրիխը վնասվածքից լիովին չէր ապաքինվել։ Եվ դա ապացուցվեց խաղի մեկնարկում։ Մխիթարյանը 17 րոպե խաղալուց հետո նստեց խոտածածկին ու տարուբերեց գլուխը՝ հասկացնելով, որ ի վիճակի չէ շարունակել հանդիպումը։ Ու Հենրիխը փոխարինվեց։
Դժվար էր մտածել, որ մրցաշարի ամենաարդյունավետ թիմերի խաղը («Ռոման» խաղի ընթացքում խփեց 28-րդ գոլը մրցաշարում, նույնքան գոլ մինչև հանդիպումը խփել էր «Ֆեյենորդը») կավարտվի 1։0 հաշվով։ Բացի այդ, եզրափակիչում իրար դեմ խաղում էին Կոնֆերենցիաների լիգայի լավագույն երկու ռմբարկուները՝ Սիրիլ Դեսերսը («Ֆեյենորդ, 10 գոլ») և Թեմի Աբրահամը («Ռոմա», 9 գոլ)։ Բայց եզրափակիչում նրանցից ոչ մեկը չկարողացավ գոլի հեղինակ դառնալ։
«Ռոմայի» ֆուտբոլիստները առանց Մխիթարյանի նախևառաջ տուժեցին ստեղծագործական առումով, բայց առանձին ֆուտբոլիստների անհատական վարպետության գերազանցության շնորհիվ իտալական թիմն առաջ անցավ հաշվում։ Ջանլուկա Մանչինիի փոխանցումից հետո Նիկոլա Ձանյոլոն ընդունեց գնդակը մրցակցի տուգանային հրապարակում ու արդյունավետ հարվածեց։
Երկրորդ խաղակեսում Նիդեռլանդների թիմը սկսեց հաճախակի սպառնալ «Ռոմայի» դարպասին։ Ռույ Պատրիսիուն մի քանի անգամ փրկեց «Ռոմային»՝ անառիկ պահելով սեփական դարպասը։ Երկու անգամ էլ իտալական թիմին օգնության եկավ դարպասաձողը։ Մխիթարյանի թիմը կարողացավ դիմակայել մրցակցի գրոհներին ու պահպանեց նվազագույն առավելությունը, ինչը թիմին եվրոպական տիտղոս ապահովեց։
Այսպիսով՝ «Ռոման» դարձավ Կոնֆերենցիաների լիգայի հաղթող, իսկ Հենրիխ Մխիթարյանի նվաճած մրցացանակներն ավելացան ևս մեկով։ Հիշեցնենք, որ Հենրիխը 2016/17 թվականների մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել էր Եվրոպայի լիգայի հաղթող։ Իսկ «Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն դարձավ առաջին մարզիչը, որը հաղթել է Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի լիգայում և Կոնֆերենցիաների լիգայում։
Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է երկարացնել պայմանագիրը «Ռոմայի» հետ. աղբյուր
Լրահոս
0