ԱԺ-ն ընդունել է ընդդիմության առաջարկը. Արցախի հարցով արտահերթ նիստ կգումարվի

© Sputnik / Asatur Yesayants / Ազգային ժողով
Ազգային ժողով - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2022
Ազգային ժողով
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունիսի 3-ին նշանակված նիստի օրակարգում միայն մեկ հարց է ընդգրկվել։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ազգային ժողովն ընդունել է Արցախի հարցով արտահերթ նիստ գումարելու առաջարկը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ` նիստը նշանակվել է հունիսի 3-ին` ժամը 16:00-ին։
Օրակարգում միայն մեկ հարց է` «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը` հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ»։
ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել է խորհրդարանական ընդդիմությունը` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Արտահերթ նիստ գումարելու ու հայտարարության մասին երեկ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա հանրահավաքի ժամանակ ընթերցեց ԱԺ ընդունմանը ներկայացված հայտարարության տեքստը։
Լրահոս
0