00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազի բողոքն անհիմն է. Ալեքսանյանը` Առուշանյանի գործով դատախազության բողոքի մասին

© Sputnik / Andranik GhazaryanԱռուշ Առուշանյանն ու Էրիկ Ալեքսանյանը
Առուշ Առուշանյանն ու Էրիկ Ալեքսանյանը - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2022
Առուշ Առուշանյանն ու Էրիկ Ալեքսանյանը
Բաժանորդագրվել
Էրիկ Ալեքսանյանը վստահ է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը պետք է մնա օրինական ուժի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Դատախազությունը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով դատավճռի դեմ բողոք է ներկայացրել. պահանջում է բեկանել ընտրակաշառքի մեղադրանքի մասով արդարացման դատական ակտը։ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ բողոքի պատճենը դեռ չեն ստացել ու տեղյակ չէին այդ մասին, բայց կանխատեսում էին։

«Որևէ կասկած չկա, որ առաջին ատյանի դատարանը կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում։ Դատավարական փուլում վերաքննիչ քրեական դատարանում կյանքը ցույց կտա, որ մենք ճիշտ ենք, ինչպես ասել էինք նախկինում։ Ժամանակը ցույց կտա, որ դատախազի բողոքն անհիմն տարր է պարունակելու և, բնականաբար, առաջին ատյանի դատարանի որոշումը` ընտրակաշառքի մասով, պետք է մնա օրինական ուժի մեջ»,-ասաց Ալեքսանյանը։

Նա ընդգծեց, որ առաջին ատյանի դատարանի հրապարակած որոշման մյուս դրվագներով, որոնք կապված են Առուշանյանին վերագրվող այլ արարքների հետ, իրենք անհամաձայնություն ունեն և վերաքննիչ բողոք են ներկայացրել։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել էր ազատազրկումը (6 ամիս ժամկետով), որը պայմանականորեն չի կիրառվել։ Դատարանն Առուշանյանի նկատմամբ 1.5 տարի ժամկետով փորձաշրջան է սահմանել, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։
Նշենք, որ դատախազությունն այժմ պահանջում է բեկանել արդարացման դատական ակտը, կայացնել նոր որոշում և գործով անցնող երեք ամբաստանյալներին, այդ թվում՝ Առուշանյանին, մեղավոր ճանաչել:
Լրահոս
0