00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերությունից վերադարձած Էդուարդ Մարտիրոսովն արդեն հայրենիքում է․ բացառիկ կադրեր

Բաժանորդագրվել
Զինծառայողի տեղափոխումը հայկական կողմ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի ներկայությամբ։
Ադրբեջանում որպես գերի պահվող զինծառայող Էդուարդ Մարտիրոսովն արդեն Երևանում է։ Նա Ադրբեջանից տեղափոխվել է Ստեփանակերտ, ապա՝ Երևան։ Մարտիրոսովին ուղեկցել են ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները։
Զինծառայողի տեղափոխումը հայկական կողմ տեղի է ունեցել խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի ներկայությամբ։
«Համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ այսօր բանակցությունների շնորհիվ հայկական կողմին է հանձնվում հայ-ադրբեջանական սահմանի շրջանում մեկ ամիս առաջ մոլորված ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը»,- ասաց գեներալ-մայոր Վոլկովը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարը նշել է, որ շարունակվում են բոլոր ռազմագերիների վերադարձի աշխատանքները։
«Մենք ամեն քայլ անում ենք, որպեսզի այս կամ այն կերպ գերեվարված բոլոր զինծառայողները վերադառնան տուն։ Գործընթացը շարունակվում է, կանենք ամեն ինչ, որպեսզի խաղաղություն տիրի»,- ասել է ռուսաստանցի գեներալը։
Հայկական կողմի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Վոլկովին՝ շարքային Մարտիրոսովին վերադարձնելու հարցում ցուցաբերած աջակցության համար։
© Sputnik / Asatur YesayantsՀայ գերու փոխանցումը
Передача армянской стороне военнослужащего Эдуарда Мартиросова прошла при участии командующего миротворческой миссией РФ, генерал-майора Андрея Волкова - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2022
Հայ գերու փոխանցումը
Մարտիրոսովին օդանավակայանից անմիջապես տեղափոխել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն։ Այնտեղ կարճ զրույց է տեղի ունեցել, որից հետո զինծառայողը գնացել է տուն։
Ավելի վաղ՝ մայիսի 26-ին, ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովի՝ Ադրբեջանից վերադարձի մասին։
Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրական թիվը 119–ն է. Սիրանուշ Սահակյան
Զինվորի տեղափոխումը տեղի է ունեցել մայիսի 22-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ։
© Sputnik / Asatur YesayantsԷդուարդ Մարտիրոսովի հանձնումը հայկական կողմին
Передача армянской стороне военнослужащего Эдуарда Мартиросова прошла при участии командующего миротворческой миссией РФ, генерал-майора Андрея Волкова - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2022
Էդուարդ Մարտիրոսովի հանձնումը հայկական կողմին
Հիշեցնենք, որ Մարտիրոսովի հետ կապը կորել էր ապրիլի 23-ին, երբ նա զորամասից մարտական դիրք էր գնում։ Ավելի ուշ պարզվել է, որ հայ զինծառայողը նույն օրը չպարզված հանգամանքներում հատել է սահմանը և հայտնվել ադրբեջանական կողմում։
Լրահոս
0