00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ բեռնափոխադրողները Լարսում խնդիրներ ունեն. ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՀՀ հյուպատոսությունը

© Photo : provided by Marsel AyvazyanԱվելի քան 20 օր է, ինչ բեռնատարների վարորդները Վրաստան-Ռուսաստան սահմանին են
Ավելի քան 20 օր է, ինչ բեռնատարների վարորդները Վրաստան-Ռուսաստան սահմանին են - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2022
Ավելի քան 20 օր է, ինչ բեռնատարների վարորդները Վրաստան-Ռուսաստան սահմանին են
Բաժանորդագրվել
Բեռնափոխադրողները վստահեցնում են` նույն խնդրի առջև են նաև ռուսական և բեռլառուսական մեքենաները, իսկ թուրքական բեռնատարներին թողնում են ներմուծում և արտահանում իրականացնել։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Մի խումբ հայ ներմուծողներ ու արտահանողներ բողոքում են` Լարսի անցակետ հասնելու համար խնդիրների առջև են կանգնել։ Ավելի քան 20 օր է, ինչ բեռնատարների վարորդները Վրաստան-Ռուսաստան սահմանին են և չեն կարողանում ո՛չ շարունակել ճանապարհը, ո՛չ վերադառնալ։
Բեռնափոխադրող ընկերությունների տնօրենները, անհատներն իրենց բողոքի ձայնը բարձրաձայնելու համար այսօր հավաքվել էին Երևանում կառավարության շենքի մոտ և ցանկանում էին հասկանալ, թե ինչպես կարող են խնդիրը լուծել։ Որոշ ժամանակ անց նրանց ընդունեց վարչապետի աշխատակազմի՝ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետ Հայկ Սիմոնյանը։

Ի՞նչ են ասում բեռնափոխադրողները

Մինչ այդ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Գրին Վեյ լոջիսթիքս» ընկերության տնօրեն Եվգենիա Կազումյանն ասաց, որ իրենց մեքենաները սահմանին կանգնած են վրացական կողմում։
«Նույն խնդիրը նաև ռուսաստանյան և բելառուսական մեքենաների հետ է, իսկ թուրքականները և այլ երկրներինը թողնում են։ Պատճառաբանություն սահմանին չի տրվում։ Մեր կառավարությունը ոչ մի կերպ չի աջակցում բեռնափոխադրողներին։ Վերջիններս մեքենաներում են մնում, շատերի մոտ արդեն բավականաչափ ուտելիք էլ չկա, տարրական հիգիենայի խնդիրն էլ չեն կարողանում լուծել, քանի որ ապրանքի համար ամբողջ ճանապարհի ընթացքում իրենք պատասխանատվություն են կրում, չեն կարող թողնել մեքենան»,- նշեց Կազումյանը։
Նա շեշտեց, որ սահմանին հերթը ձգվում է շուրջ 12-15 կմ։
Այլ բեռնափոխադրողներ էլ ընդգծեցին, որ սահմանին գները կտրուկ բարձրացել են, օրինակ, եթե կայանումը նախկինում օրական 30 լարի էր, այժմ 80 լարի է դարձել, վառելիքի գինն էլ աճել է։ Նրանք նաև նշեցին, որ սահմանին լինում են դեպքեր, երբ հայ վարորդներից գումար են պահանջում, որպեսզի այլ ճանապարհով հնարավորություն ստեղծեն բեռներն անցկացնելու։
«Հայկական պետհամարանիշները հանում են, վրացականն են դնում բեռնատարների վրա ու Թբիլիսիի միջով անցկացնում են։ Եղել են նման դեպքեր, սակայն եթե հայտնաբերում են, ապա դեպորտ են անում, վարորդն էլ ստիպված մեքենան թողնում է սահմանին ու վերադառնում Հայաստան։ Այսպիսով, բեռնափոխադրող ընկերությունները սկսում են այլ վարորդ փնտրել»,- միմյանց լրացնելով՝ շեշտեցին բեռնափոխադրում իրականացնողները։
Արտահանում և ներմուծում իրականացնող ընկերություններն ու անհատները մինչ այս դիմել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարություններ, որտեղից հայտնել են, որ խնդրի լուծումն իրենց իրավասությունը չէ։
Արարատի մարզում մրգի և բանջարեղենի հավաքումը կազմակերպող Հերմինե Նիկողոսյանն էլ շեշտեց` ունի ավելի քան 100 աշխատող, որոնք բերքը հավաքում ու հանձնում են անհատների կամ ընկերությունների։

«Այս պահին գյուղացու համար խնդիր կա, քանի որ բեռնափոխադրող կազմակերպություններին կամ անհատներին երբ զանգում եմ, վերջիններս հրաժարվում են տանել ապրանքը։ Մեքենաները 15-20 օր ճանապարհին ուղղակի կանգնած են մնում, այդ ընթացքում բերքը փչանում է։ Գյուղացին կտուժի, հետևաբար մարզերում էլ ընդհանուր առմամբ խնդիր կառաջանա»,- ասաց Նիկողոսյանը։

Նա ընդգծեց, որ օրինակ` ծիրանի բերքը բավական շատ է սպասվում, կեռաս ու թութ էլ կա, սակայն սահմանին առկա վիճակի պատճառով շուտով այն իրացնելու խնդիր է առաջանալու։
«Միգ տրանս» միջազգային բեռնափոխադրող կազմակերպության աշխատակիցը խոսելով Լարսում տիրող իրավիճակի մասին նշեց.
«Մեր 120-ից ավելի մեքենաները՝ և´ գնացողները, և´ եկողները կանգնած են։ Դրանց մի մասն անգամ Լարս չի հասել։ Վարորդները այլևս չեն կարողանում մնալ ճանապահներին, նրանց համար արդեն սննդի հայթայթման խնդիր է առաջացել։ Այս իրավիճակը մեծ հարված է արտահանողների համար, որոնք սառնարաններով բանջարեղեն կամ այլ պահպանման կարճ ժամկետ ունեցող մթերք են ուղարկում։ Պարզ է, որ այսքան երկար մնալու հետևանքով փչանալու է այդ ապրանքը»,-ասաց նա։
Արտահանում և ներմուծում իրականացնողները կառավարության շենք մտնելուց հետո խոսել են Հայկ Սիմոնյանի հետ։ Հայ բեռնափոխադրողներին հստակ պատասխաններ չեն տրվել, նրանք դեռևս պետք է սպասեն։

Վրաստանում ՀՀ հյուպատոսությունը փորձում է լուծել ստեղծված խնդիրը

Վրաստանում Հայաստանի հյուպատոս Արեն Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այս քանակությամբ հայկական մեքենա սահմանին երբևէ կանգնած չի եղել, վիճակն աննախադեպ է։ Նրա խոսքով` խնդիրը կապված է ռուսական կողմի անցակետի թողունակության հետ։
«Քիչ մեքենաներ են թողնում անցնել, հետևաբար, վրացական կողմում կուտակումներ են առաջանում ավտոմատ։ Թուրքական հոսքերն էլ են այդ հատվածով անցնում, չնայած որ սովորաբար այն մեքենաները, որոնք պետք է Միջին Ասիա գնային, երթևեկում էին ադրբեջանական տարածքով։ Հիմա բոլորը թեքվել ու Լարսի անցակետով են անցնում` «Կազբեկի»-ով։ Վերջին օրերին թուրքական մեքենաներն ուղարկում են Ադրբեջանի կողմով, երեկ Թբիլիսին շրջանցող ճանապարհին էլ բավական շատ մեքենա կար»,- ասաց Առաքելյանը։

Նա հայտնեց, որ բացի նշված հատվածից, որտեղ ամենաշատ կուտակումներն են (մոտ 500-600 ավտոմեքենա), եղել է նաև Տուշետիում, այնտեղից ուղևորվել է Խաշուրի, որտեղ նույնպես հայկական բեռնատարներ կան։ Նրա խոսքով` պայմանավորվածություններ են ձեռք բերվել. պլանավորվում է առաջիկա մեկ շաբաթում կամ 10 օրում այդ մեքենաների քանակը նվազեցնել։

Բավրայի կողմից գնացող մեքենաները` Խաշուրիի շրջանում, համեմատած Թբիլիսին շրջանցող ճանապարհի հետ, մի փոքր ավելի քիչ են` երեկ կանգնած էր մոտ 50-60 մեքենա։ Առաքելյանը շեշտեց, որ ամեն օր կապի մեջ են այդ հատվածների ճանապարհների պատասխանատուների հետ, տեղեկությունն ամենօրյա ռեժիմով են ստանում։
«Խնդիրը ռուսական կողմում է, այնտեղ սահմանային անցակետն են վերանորոգում, ինչը շատ է խանգարում։ Վրացական մաքսային ծառայությունն օրական մինչև 700 մեքենա կարող է բաց թողնել, իսկ այս պահին դուրս է գալիս 300-350 մեքենա։ Մեր խնդիրն էլ այն է, որ կարողանանք համամասնություն ապահովել ու թույլ չտանք, որ հայկական բեռնատարները այլ երկրների համեմատ անբարենպաստ պայմաններում լինեն»,- ասաց Վրաստանում ՀՀ հյուպատոսը։

Ռուսական կողմում էլ են աշխատանքներ ընթանում

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանն ընդգծեց, որ ռուսական կողմում էլ են աշխատանքներ ընթանում։
«Առաջարկ է մշակվում, ըստ որի, հայկական բեռնատարները տարանցիկ ճանապարհով Լարսով կանցնեն, իսկ մաքսային ձևակերպումները կիրականացվեն Վլադիկավկազի մաքսակետում։ Այն գտնվում է Չմի բնակավայրում (Վերին Լարսից 6 կմ հեռավորությամբ)»,- ասաց Թանանյանը։
Որպես մաքսային ձևակերպման գոտի կօգտագործվի Վլադիկավկազի մաքսակետին հարող մեծ կայանատեղին։ Թանանյանը նշեց, որ դա թույլ կտա օրական ևս 100-ով ավելացնել հայկական բեռնատարների թողունակությունը։
Ներկայում այդ առաջարկը մշակվում է դաշնային մակարդակով՝ այդ կապակցությամբ ՌԴ կառավարության որոշումը նախապատրաստելու համար:
Լրահոս
0