https://armeniasputnik.am/20220526/misht-erkate-varagujrneric-najes-zhvoghvovrdin-saghateljany-pashinjanin-42505452.html
«Միշտ երկաթե վարագույրներից նայես ժողովրդին»․ Սաղաթելյանը՝ Փաշինյանին
«Միշտ երկաթե վարագույրներից նայես ժողովրդին»․ Սաղաթելյանը՝ Փաշինյանին
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ընդդիմության նպատակը շենք մտնելը չէ, բայց չնայած դրան, վարչապետը վախեցած է ժողովրդից։ 26.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-26T18:32+0400
2022-05-26T18:32+0400
2022-05-26T19:29+0400
ընդդիմություն
դիմադրություն շարժում
հհ կառավարություն
բողոքի ակցիա
իշխան սաղաթելյան
նիկոլ փաշինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/18/42386388_0:0:1601:901_1920x0_80_0_0_21115e535378acf02b845777fe610111.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ընդդիմադիրները շարունակում են մնալ կառավարության շենքի դիմաց։ Այստեղ, բացի մեծաթիվ ոստիկաններից, նաև այլ «պաշտպանական» մեթոդներ են կիրառում ցուցարարների դեմ` դռների և պատուհանների վրա երկաթյա վարագույրներ են կախված։ Բացի այդ, տանիքներին նկատելի են դիպուկահարներ։Ցուցարարները շարունակում են հանրահավաքը կառավարության շենքի դիմաց։Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը երթով եկել է կառավարության մոտ, որտեղ ենթադրաբար պիտի կայանա Փաշինյանի և Չեռնոգորիայի՝ Հայաստան ժամանած նախագահի հանդիպումը։ Նրանք կամենում են Հայաստան ժամանած ցանկացած բարձրաստիճան հյուրի ասել, որ Փաշինյանը լեգիտիմ չէ և իրավունք չունի բանակցելու հայ ժողովրդի անունից։Մինչ այդ, բողոքի երթն անցավ Աբովյան փողոցով, որտեղ Չեռնոգորիայի նախագահի կանգ առած հյուրանոցի` Grand Hotel Yerevan-ի պատուհանների տակ ցուցարարները գոչեցին` «Առանց Նիկոլ Հայաստան»։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/18/42386388_53:0:1476:1067_1920x0_80_0_0_05b94f051e9d4ed3e79691c47107e1a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ընդդիմություն, դիմադրություն շարժում, հհ կառավարություն, բողոքի ակցիա, իշխան սաղաթելյան, նիկոլ փաշինյան
«Միշտ երկաթե վարագույրներից նայես ժողովրդին»․ Սաղաթելյանը՝ Փաշինյանին
18:32 26.05.2022 (Թարմացված է: 19:29 26.05.2022) Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ընդդիմության նպատակը շենք մտնելը չէ, բայց չնայած դրան, վարչապետը վախեցած է ժողովրդից։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ընդդիմադիրները շարունակում են մնալ կառավարության շենքի դիմաց։ Այստեղ, բացի մեծաթիվ ոստիկաններից, նաև այլ «պաշտպանական» մեթոդներ են կիրառում ցուցարարների դեմ` դռների և պատուհանների վրա երկաթյա վարագույրներ են կախված։ Բացի այդ, տանիքներին նկատելի են դիպուկահարներ։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ընդդիմության նպատակը շենք մտնելը չէ, բայց չնայած դրան, վարչապետը վախեցած է ժողովրդից։ «Միշտ երկաթե վարագույրներից ես այսուհետ նայելու ժողովրդիդ»,- Փաշինյանին դիմեց Սաղաթելյանը։
Ցուցարարները շարունակում են հանրահավաքը կառավարության շենքի դիմաց։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը երթով եկել է կառավարության մոտ, որտեղ ենթադրաբար պիտի կայանա Փաշինյանի և Չեռնոգորիայի՝ Հայաստան ժամանած նախագահի հանդիպումը։ Նրանք կամենում են Հայաստան ժամանած ցանկացած բարձրաստիճան հյուրի ասել, որ Փաշինյանը լեգիտիմ չէ և իրավունք չունի բանակցելու հայ ժողովրդի անունից։
Մինչ այդ, բողոքի
երթն անցավ Աբովյան փողոցով, որտեղ Չեռնոգորիայի նախագահի կանգ առած հյուրանոցի` Grand Hotel Yerevan-ի պատուհանների տակ ցուցարարները գոչեցին` «Առանց Նիկոլ Հայաստան»։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։