00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ներկրվելիք կարագի չափաքանակն էական ազդեցություն չի ունենա գնագոյացման վրա. Պողոսյան

Պողոսյան. Ներկրվելիք կարագի չափաքանակն էական ազդեցություն չի ունենա շուկայում գնագոյացման վրա
Բաժանորդագրվել
«Հայ կաթ» ՀԿ նախագահ Խաչատուր Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե արտոնյալ սակագնով 1500 տոննա սերուցքային կարագի ներկրումն ինչ ազդեցություն կունենա հայաստանյան շուկայում գնագոյացման վրա։
Ներկրվելիք 1500 տոննա սերուցքային կարագի չափաքանակը բավականին քիչ է մեր հանրապետության համար, ուստի էական ազդեցություն չի կարող ունենալ հայաստանյան շուկայում գնագոյացման վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայ կաթ» ՀԿ նախագահ Խաչատուր Պողոսյանը։
Նշենք, որ Հայաստանն արտոնյալ սակագնով 1500 տոննա սերուցքային կարագ կներկրի։ Այս արտոնությունը Հայաստանի համար սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2022 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ։
Ըստ Պողոսյանի` պետք է նաև հստակեցնել, թե ներկրվող կարագը վերամշակմա՞ն համար է, թե՞ վաճառքի։ Նա ուշադրություն դարձրեց նաև այն հանգամանքին, թե որքան ժամանակահատվածում պետք է իրականացվի այդ ներկրումը, ինչն ըստ էության ժամանակային մեծ ինտերվալ չէ։
«Հայաստանն ընդհանրապես մեծ ծավալներով կարագ չի արտադրում, ծավալներն այնքան քիչ են, որ էական դեր չեն խաղում և հիշյալ խմբաքանակի ներկրումը դժվար թե որևէ ազդեցություն ունենա տվյալ ոլորտում գործող տնտեսվարողների մրցակցության վրա, իսկ կարագ քիչ է արտադրվում, որովհետև Հայաստանում արտադրվող կաթի քանակն է զգալիորեն նվազել»,– ասաց «Հայ կաթ» ՀԿ նախագահը։
Պողոսյանի խոսքով` Հայաստանում կաթի արտադրության ծավալներին առնչվող տվյալները խիստ ուռճացված են, թվերն աբսուրդային են և չեն համապատասխանում իրականությանը։ Նրա պնդմամբ` անցյալ տարվա կտրվածքով ներկայացված 672 հազար տոննա կաթն իրական չէ, որովհետև եթե այդքան արտադրվեր, ապա չոր կաթի կամ կարագի ներկրման հարց չէր առաջանա։
Մասնագետը նշեց, որ քաջատեղյակ է, թե խորհրդային ժամանակաշրջանում ու դրանից հետո Հայաստանում տարեկան որքան կաթ է իրականում արտադրվել, որքան մասն է ուղղվել վերամշակման։ Նրա խոսքով` այսօր վերամշակման նպատակով օգտագործվում է 250-300 հազար տոննա կաթ, իսկ թե որտեղից են վերցնում մնացած 300 հազար տոննան, նրա համար անհասկանալի է։ Ճիշտ է, որոշ ձեռնարկություններ ամռան ամիսներին արտադրում են որոշակի քանակի կարագ, սակայն շատերը հիմնականում արտադրանքը պահում են ձմռանը թթվասեր ստանալու համար։
Նշենք, որ որոշման համաձայն` ՀՀ ներկրվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանվել 2022 թվականի մարտի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը, առավելագույն չափը` 1500 տոննա։
Որոշման կիրարկումը հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Գերատեսչությունում որոշել են, որ կարգավորումը կտարածվի Հայաստան կարագ ներմուծող բոլոր տնտեսվարող սուբյեկտների վրա։
Հիշեցնենք` սերուցքային կարագի ներմուծման խնդիրներն առաջացել են ռուս-ուկրաինական իրադարձությունների հետևանքով։
Հայաստանը կարագ էր ներմուծում հիմնականում Ուկրաինայից ու Ռուսաստանից։
Ստեղծված իրավիճակն ու ռուբլու փոխարժեքի անկայունությունն անհնար են դարձրել անխափան մատակարարումների իրականացումը, ուստի ԵԱՏՄ-ում որոշել են Հայաստանի համար մաքսային արտոնյալ պայմաններ սահմանել երրորդ երկրներից կարագ ներկրելու նպատակով։
Լրահոս
0