«Ռոմայի» հաղթանակից հետո Հենրիխ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել հայկական դրոշով. տեսանյութ

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Ռոմա»-«Ֆեյենորդ» հանդիպմանը, բայց 17 րոպե խաղալուց հետո նստեց խոտածածկին ու տարուբերեց գլուխը։
Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոմայի» հաղթանակից հետո ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել Հայաստանի պետական դրոշով։
Սոցցանցերում տարածվող տեսանյութում երևում է, թե ինչպես է Մխիթարյանը դրոշն իրեն փաթաթած մոտենում երկրպագուներին ու ողջունում նրանց։
Հիշեցնենք` Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում իտալական «Ռոման» 1։0 հաշվով հաղթեց Նիդեռլանդների ներկայացուցիչ «Ֆեյենորդին»։
Մխիթարյանը 17 րոպե խաղալուց հետո նստեց խոտածածկին ու տարուբերեց գլուխը՝ հասկացնելով, որ ի վիճակի չէ շարունակելու հանդիպումը։ Ու Հենրիխը փոխարինվեց։
Լրահոս
0