00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիեզերքում Հայաստանի առաջին արբանյակը մի՞ֆ է. մասնագետների վերլուծությունը

© AFP 2024 / NASA / AFPՏիեզերք
Տիեզերք - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2022
Տիեզերք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արբանյակն ուղեծիր է դուրս եկել Transporter-5 ծրագրի շրջանակում. ծրագրի շահառու 10 երկրների ցանկում Հայաստանը չկա։
Լուրը, թե Հայաստանը տիեզերք է բաց թողել առաջին արբանյակը, միֆ է և իրականության հետ որևէ կապ չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի և տեղեկատվայնացման վարչության նախկին պետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2022թ-ի մայիսի 25-ին Երևանի ժամանակով ժամը 22։35-ին ԱՄՆ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «SpaceX» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը։

«Այն, ինչի մասին այսօր հայտարարեց վարչապետը, միայն ներքին սպառման համար է և քաղաքական նպատակ ունի։ Տեսեք` Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՀՄՄ) Հայաստանին, ինչպես նաև ՀՄՄ բոլոր անդամ պետություններին, որոնց ասում են ադմինիստրացիաներ, տվել է սահմանված դիրք` կոորդինատ, տիեզերքում։ 2015-ին մեզ 4 տարի ժամանակ տվեցին, որ բոլոր ադմինիստրացիաների հետ այդ գործընթացը համաձայնեցնեինք և արբանյակ բաց թողնեինք»,- ասաց Պետրոսյանը` հավելելով, որ այդ ընթացքում չարեցինք դա։

Նրա խոսքով` 2020-ից Հայաստանին ևս 4 տարի ժամկետ է տրվել արբանյակ թողարկելու, սակայն ֆիզիկապես և տեխնիկապես հնարավոր չէ ՀՄՄ բոլոր պետությունների թույլտվությունը ստանալ 1.5 տարում և արբանյակը թողարկել։ Պետրոսյանը նշում է` երբ որևէ մեկն արբանյակի թողարկման պատվեր է տալիս, նվազագույնը 1.5 տարի է պահանջվում այն թողարկելու համար, իսկ պատվեր չես կարող տալ, եթե բոլոր երկրների համաձայնությունները չկան։
Նա անդրադարձավ նաև Փաշինյանի այն հայտարարությանը, թե արբանյակի արձակման վերաբերյալ որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում` ասելով, որ դա նույնպես միֆ է։ «Հարցն այն է, որ տեխնիկապես դա գաղտնի լինել չի կարող, ինչի մասին գիտեն ոլորտում աշխատողները, այսինքն` ՀՄՄ-ի հետ գաղտնի՞ են շփվել։ Ումի՞ց է գաղտնի` ՀՀ-ի ժողովրդից։ ՀՄՄ կանոնադրության համաձայն` բոլոր պետություններից, այդ թվում Թուրքիայից և Ադրբեջանից, պետք է կանխավ թույլտվություն ստանալ արբանյակ թողարկելու համար, այսինքն` բոլորն իմացե՞լ են, բացի մեզնից»,- ասում է Պետրոսյանը։
ՀՀ-ն որոշել է միանալ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի» համաձայնագրին
Նա կարծում է , որ լավագույն դեպքում «SpaceX»-ի արբանյակներից մեկին ՀՀ-ին մուտք են տվել, այսինքն` դրանից կարող ենք օգտվել, ինչ-ինչ տվյալներ ստանալ։ Պետրոսյանը նշում է` եթե ամեն դեպքում այս ամենը ճիշտ լինի, ապա կարող է ահռելի հնարավորություններ բացել կապի արբանյակ շահագործելու տեսանկյունից։ Դրան գումարած, ունենում ենք հեռահար զոնդավորման հնարավորություն, այսինքն` ճշգրիտ պատկեր ստանալու, ինչը կարող ենք օգտագործել ինչպես կադաստրի, այնպես էլ ռազմական նպատակներով։ Սակայն, ըստ Պետրոսյանի, սա հեքիաթի ժանրից է։
Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ «ԱրմԿոսմոսի» շրջանակներում հայկական արբանյակը պետք է կյանքի կոչվեր։ Այսինքն` դա չի նշանակում, որ ՀՀ-ն պետք է պատրաստեր այդ արբանյակը, այլ պետք է պատվիրակեր տարբեր կազմակերպություններին։ Այն կապի արբանյակ պետք է լիներ և կյանքի չկոչվեց, քանի որ, ինչպես նշեց Պետրոսյանը, վերջին պահին կառավարությունը չֆինանսավորեց։ Նա հայտնեց` այն ժամանակ արբանյակի ստեղծման ծախսերը 200-250 միլիոն դոլարի էին հասնում, որին պետք էր գումարել պահպանման ծախսերը։ Սակայն եթե ՀՀ-ն կարողանար արբանյակի միջոցով այլ պետությունների, մասնավորին կապի ծառայություն մատուցել, ինչպես անում են այլ երկրներ, ապա ոչ միայն պետբյուջեից գումար չէին հատկացնի արբանյակի պահպանման համար, այլ նաև եկամուտ կստանային։
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն իր հերթին նշեց, որ ինֆորմացիայի պակասից ելնելով մարդիկ ենթադրություններով են խոսում։

«Դա կարող է լինել նաև այն մինի-արբանյակներից, որը շատ էժանագին բան է, կոպիտ ասած` խաղալիքի պես մի բան։ Մյուս կողմից, հայտարարել էին, թե «SpaceX»-ի տիեզերանավով են արբանյակը բաց թողել տիեզերք, ինչը նշանակում է, որ խոսքը մինի- արբանյակի մասին է, որը լուրջ գործառույթներ չի կարող իրականացնել»,- ասաց Միքայելյանը։

Նա հավելեց, որ արբանյակ թողարկելն առհասարակ թանկ հաճույք է` 200-250 միլիոն դոլարի մասին է խոսվում, իսկ նման գումար եթե տրամադրվեր, ապա ՀՀ պետբյուջեի մեջ էլ կերևար։
Ինչպես է ՀՀ–ի արբանյակը դուրս բերվել Երկրի ուղեծիր. Արշակյանը տեսանյութ է հրապարակել
Նշենք, որ Sputnik Արմենիան գրավոր հարցում է ուղարկել ԲՏԱ նախարարություն` արբանյակի հետ կապված վերոհիշյալ հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար։
Ի դեպ, խոսքն իսպանական Satlantis ընկերության մշակած արբանյակի մասին է, որն ուղեծիր է դուրս եկել գերմանական Exolaunch ընկերության կողմից Transporter-5 ծրագրի շրջանակում։ Ուշագրավ այն է, որ ծրագրի շահառու 10 երկրների ցանկում Հայաստանը չկա։
Լրահոս
0