00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ալիևի խնդրահարույց հայտարարություններին

© Photo : Artsakh GovernmentԱրտակ Բեգլարյան
Արտակ Բեգլարյան - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2022
Բաժանորդագրվել
Արցախի պետնախարարի խոսքով` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, և դա փաստ է, որն ընդունում է ողջ աշխարհը՝ անկախ շահերի և ձևակերպումների տարբերություններից։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօր արված մի շարք խնդրահարույց հայտարարություններին և Տելեգրամի իր ալիքում կեռ առ կետ պատասխանել դրանց։ Ներկայացնում ենք նրա պատասխանը։
1. Հայաստանի Հանրապետության հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացն ու արդյունքները չեն կարող ազդել Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ներկա և ապագա կարգավիճակի վրա։ Ի վերջո, Ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ է։
2. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, և սա փաստ է, որն ընդունում է ողջ աշխարհը՝ անկախ շահերի և ձևակերպումների որոշակի տարբերություններից։
3. Իսկ եթե Ադրբեջանը ցանկանում է փակել հակամարտության էջը և հստակեցնել Արցախի կարգավիճակը, ապա կարող է սահմանագծման և սահմանազատման գործընթաց իրականացնել նաև Արցախի Հանրապետության հետ՝ միաժամանակ վերադարձնելով օկուպացված տարածքները և ճանաչելով Արցախի անկախությունը։
3. Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումն է։ Բայց միայն այս փորձությունը հաղթահարելով միջազգային հանրությունը կապացուցի, որ ի տարբերություն Ալիևի հայտարարությունների, այնուամենայնիվ, գոյություն ունի միջազգային իրավունք, որտեղ իր հիմնարար տեղն ունի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։
4. Միջազգային իրավունքի մեկ այլ կարևոր սկզբունք է ուժի չկիրառումը/ուժի կիրառման սպառնալիքը, որը նույնպես կոպտորեն խախտվել և անտեսվել է Ադրբեջանի կողմից։
Ավելին, Ալիևն այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր նախադեպերով, ինչը միջազգային հանրության համար կանխարգելիչ և պատժամիջոցային միջոցներ ձեռնարկելու հստակ ազդանշան է։
Ընդունված վարքագծից շեղման խրախուսումն աստիճանաբար հանգեցնում է միջազգային աղետների՝ դառնալով միջազգային պրակտիկա և իրավական սովորույթի օրինակ։
Հիշեցնենք` այսօր Ադրբեջանի նախագահը Կովսական (Զանգելան) կատարած իր այցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը լուծել է Ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանը պետք է հաշտվի այդ մտքի հետ։
«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է։ Մենք լուծել ենք այդ հարցը։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղ անվանումը կրող վարչական միավորին, ապա Ադրբեջանի տարածքում նման միավոր գոյություն չունի»,–ասել էր նա։
Ալիևը շեշտել էր, որ «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցություն միջազգային կազմակերպությունների լեքսիկոնում չկա, և Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը հերթական անգամ ապացուցեց դա։
«Այո, Հայաստանը կրկին բարձրացրեց այդ հարցը և, ինչպես ասում են, գլուխը խփում է պատերին, բայց այդպիսին է իրականությունը, և այդ իրականության հետ պետք է հաշտվել»,- ասել էր Ալիևը։
Նա նաև հավելել էր, որ Բաքուն կշարունակի հզորանալ, այդ թվում՝ ռազմական ոլորտում, քանի որ միջազգային իրավունքի համակարգն այսօր չի գործում, և հիմնական գործոնը ուժն է, իսկ անհրաժեշտության դեպքում` պետք է թշնամուն «ուժով վռնդեն իրենց տարածքներից»։
Արցախյան զարգացումներ. ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ նույն կախարդական շրջանից
Լրահոս
0