00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
16 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան զարգացումներ. ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ նույն կախարդական շրջանից

© Sputnik / Максим Блинов«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը Ստեփանակերտում
«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը Ստեփանակերտում - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Էնպիսի տպավորություն է, կարծես պարբերաբար դարձ ենք կատարում ի շրջանս յուր։
Եթե հիշում եք, ուղիղ 30 տարի առաջ Երևանում խորհրդարանը որոշում ընդունեց, ըստ որի Հայաստանը չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որում Արցախը նշված է Ադրբեջանի կազմում։ Այժմ առաջարկվում է առաջիկա օրերին արտահերթ նստաշրջան հրավիրել և փաստել, մեջբերեմ. «Հայաստանի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում»։ Անտեղյակ մարդուն կարող է թվալ, թե մենք՝ հայերս, պարզապես 30 տարին մեկ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը։ Իրականում տարբերությունը հսկայական է։
Երեք տասնամյակ առաջ իշխանությունները միանշանակ համաձայն էին, որ Արցախը ոչ մի դեպքում չի կարող մնալ Ադրբեջանի կազմում այն պարզ պատճառով, որ դա սպառնում է ղարաբաղցիների ֆիզիկական գոյությանը։ Հիմա էլ բոլորը հրաշալի հասկանում են՝ ղարաբաղցիների անվտանգությունը, ինչպես և նախկինում, ամենևին երաշխավորված չէ, միգուցե նույնիսկ հակառակը, սակայն այսօր խիստ կասկածելի է՝ արդյոք իշխանությունները կընդունե՞ն ընդդիմության առաջարկը։
Արցախյան զարգացումներ. ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ նույն կախարդական շրջանից
Ավելին, ի՞նչ եք կարծում, Հայաստանի իշխանությունները, որոնք ամեն ինչ անում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար, դեռ մի բան էլ ավելի, արդյոք խորհրդարանում կքվեարկե՞ն ընդդիմության այս ձևակերպման օգտին. «Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով»։
Կամ այս ձևակերպման. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և Ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև՝ հայության հոգևոր, մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը»։ Թեև, համաձայնե′ք, որևէ արտառոց բան այս ձևակերպումներում չկա։ Ուղղակի ներկա իշխանությունները համոզված են՝ դեպի խաղաղության դարաշրջան տանող ճանապարհին պիտի շատ զգուշավոր լինես, որ հանկարծ չխրտնեցնես Թուրքիային և Ադրբեջանին։
Կողմ ենք, բայց խաղաղության բանակցություններից հետո այդ խաղաղությունից որևէ բան կմնա՞
Ու մեկ էլ գիտե՞ք՝ ինչն է զարմանալի։ Ժամանակները փոխվում են, բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել վերջին պատերազմից հետո, բայց մենք համառորեն շարունակում ու շարունակում ենք վիճել Մինսկի խմբի առաջարկների շուրջ։
Շատ կոնկրետ օրինակ բերեմ։ Օրերս Արցախի պետնախարարը՝ փաստացի վարչապետը, բավական դրական գնահատական տվեց, այսպես կոչված՝ Մադրիդյան սկզբունքներին, ասելով. « Մեզ համար անընդունելի է ինքնորոշման իրավունքից նահանջը, և ի դեպ, Մադրիդյան սկզբունքներն այս առումով բավական լուրջ հիմք են տալիս հետագա շարունակության համար։ Իհարկե, գիտակցում եմ, որ Ադրբեջանն առավելագույնն է անում վիժեցնելու Մադրիդյան սկզբունքները, բայց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մանդատի շրջանակներում հաստատված Մադրիդյան սկզբունքները որևէ կերպ չեն չեղարկվել որևէ կողմից, միայն Ադրբեջանն է վիճարկում այդ սկզբունքները»,- ասել է Արտակ Բեգլարյանը։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2022
Ազգային ինքնորոշման իրավունքի մասին այլևս ոչ ոք չի խոսում, նույնիսկ ՀՀ իշխանությունները
Հիմա տեսեք, թե ինչ բացասական կարծիքի է այդ նույն Մադրիդյան սկզբունքների մասին Հայաստանի վարչապետը։ Պարզապես մեջբերեմ. «Մադրիդյան սկզբունքներն ընդունելով, Հայաստանի նախկին կառավարությունը, որի ներկայացուցիչներն են այսօր քաղաքում խցանումներ առաջացնող բոլոր երեք ուժերի ներկայացուցիչները, Ադրբեջանին վետոյի իրավունք է տվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում։ Երբ ես համանախագահներին հարցրել եմ՝ ես նոր մարդ եմ, հարգելինե՛րս, ասեք՝ այս սկզբունքների շրջանակում կարո՞ղ է արդյոք Լեռնային Ղարաբաղը չլինել Ադրբեջանի կազմում, իրենք էլ կարճ պաուզայից հետո ասել են՝ այո′, եթե Ադրբեջանը համաձայնի։ Սրանով ևս մեկ անգամ հաստատվեց Մադրիդյան սկզբունքների մեր ընկալումը, որ դրանցով Ադրբեջանին վետո է տրվել Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման հարցում»,- կարծիք է հայտնել Հայաստանի վարչապետը։
Այսինքն, ամեն ինչ փոխվել է, պատերազմ է եղել, Ադրբեջանի ղեկավարը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ ընդհանրապես այլևս գոյություն չունի, Մինսկի խումբն էլ փաստորեն վերացել է, իսկ մենք հա վիճում ու վիճում ենք այսինչ կամ այնինչ առաջարկի շուրջ՝ չնկատելով էլ, որ գնացքը վաղուց արդեն մեկնել է։ Հիմա ասեք՝ երբ ոմանք կարծիք են հայտնում, թե հայերը մի ազգ են, որն ապրում է անցյալում և անցյալով, արդյոք ճշմարտության հատիկ չկա՞ այդ պնդման մեջ։
Լրահոս
0