Արգելվել է պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը Հայաստան

Կապիկներ - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2022
Կապիկներ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Քայլեր են ձեռնարկվում, որպեսզի կանխվի կապիկի ծաղիկ հիվանդության մուտքը Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Արգելվել է պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկի ծաղիկ» զոոնոզ հիվանդության դեպքերը` հիվանդության մուտքը կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, մայիսի 28-ից մինչև նոյեմբերի 28-ը արգելվել է ՀՀ տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ արգելվել է նաև կրծողների` Եվրասիական տնտեսական անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի տարածքով տարանցիկ փոխադրումը։
Հիշեցնենք, որ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է։ Այն հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից: Այս վիրուսը նման է բնական ծաղիկ հիվանդության վիրուսին:
Արդեն իսկ կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքեր են հաստատվել եվրոպական մի շարք երկրներում, ներառյալ՝ Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա և Շվեդիա։ Կապիկի ծաղիկով վարակման դեպքերի մասին հաղորդվել է նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։
Լրահոս
0