https://armeniasputnik.am/20220527/havanabar-apagajum-irann-u-hajastany-gazi-svvopi-tesqvov-khamagvortsakcen-zvohuri-42526220.html
Հավանաբար ապագայում Իրանն ու Հայաստանը գազի սվոփի տեսքով կհամագործակցեն. Զոհուրի
Հավանաբար ապագայում Իրանն ու Հայաստանը գազի սվոփի տեսքով կհամագործակցեն. Զոհուրի
Հայաստանում Իրանի դեսպանն անդրադարձել է նաև Կապանում Իրանի հյուպատոսություն բացելուն։ 27.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-27T13:31+0400
2022-05-27T13:31+0400
2022-05-27T13:37+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
գազ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/09/38470359_0:0:1600:901_1920x0_80_0_0_d7c739ca32630722767e89884674359b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հավանական է համարում մոտ ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցությունը։ Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», դեսպանն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։Նա հավելել է, որ Հայաստանում կայացած հայ-իրանական միջկառավարական 17-րդ նիստի ընթացքում կարևոր թեմաներից մեկը, որ քննարկվել է երկու երկրների միջև, էներգետիկ ոլորտի համաձայնություններն են, որի մի մասը գազի սվոփին է վերաբերվում:Զոհուրին անդրադարձել է նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն բացելուն` ասելով, որ իրանական և հայկական կողմերի միջև պետական մակարդակով համաձայնություն կա. «Աշխատանքները սկսվել են, բայց դեռ համապատասխան տարածքը ձեռք չենք բերել: Դա ապացուցում է այս մարզի կարևորությունը Իրանի և Հայաստանի համար»։Զոհուրիի խոսքով` դա շատ լավ հնարավորություն կստեղծի Հայաստանի սահմանակից մարզերի և Իրանի սահմանակից նահանգների` Թավրիզի, Արևմտյան Ատրպատականի հետ համագործակցության առումով, առևտրաշրջանառությունը կարող է նոր թափ և նոր իմաստ ստանալ:Հիշեցնենք` դեկտեմբերի 29-ի նիստում Իրանի կառավարությունը հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության` Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/09/38470359_125:0:1546:1066_1920x0_80_0_0_34ef149b643dd8a3fb3e802193c85c8d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, գազ
Հավանաբար ապագայում Իրանն ու Հայաստանը գազի սվոփի տեսքով կհամագործակցեն. Զոհուրի
13:31 27.05.2022 (Թարմացված է: 13:37 27.05.2022) Հայաստանում Իրանի դեսպանն անդրադարձել է նաև Կապանում Իրանի հյուպատոսություն բացելուն։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հավանական է համարում մոտ ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցությունը։ Ինչպես հայտնում է
«Արմենպրեսը», դեսպանն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
«Տեխնիկական և մասնագիտական հարցեր կան, որոնք համապատասխան մասնագետները ուսումնասիրում և քննարկում են: Ճիշտ չի լինի, որ դրանց ավարտից առաջ մենք ցանկանանք ինչ-որ բան ասել: Սպասենք տեխնիկական, մասնագիտական արդյունքներին, բայց արդյունքը, ինչ էլ լինի, երկու երկրների օգտին է լինելու»,- ասել է Զոհուրին։
Նա հավելել է, որ
Հայաստանում կայացած հայ-իրանական միջկառավարական 17-րդ նիստի ընթացքում կարևոր թեմաներից մեկը, որ քննարկվել է երկու երկրների միջև, էներգետիկ ոլորտի համաձայնություններն են, որի մի մասը գազի սվոփին է վերաբերվում:
Զոհուրին անդրադարձել է նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն բացելուն` ասելով, որ իրանական և հայկական կողմերի միջև պետական մակարդակով համաձայնություն կա. «Աշխատանքները սկսվել են, բայց դեռ համապատասխան տարածքը ձեռք չենք բերել: Դա ապացուցում է այս մարզի կարևորությունը Իրանի և Հայաստանի համար»։
Զոհուրիի խոսքով` դա շատ լավ հնարավորություն կստեղծի Հայաստանի սահմանակից մարզերի և Իրանի սահմանակից նահանգների` Թավրիզի, Արևմտյան Ատրպատականի հետ համագործակցության առումով, առևտրաշրջանառությունը կարող է նոր թափ և նոր իմաստ ստանալ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 29-ի նիստում Իրանի կառավարությունը հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության` Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկին: