Իրանում թուրքերը հավաքագրում են աֆղաններին Ուկրաինա ուղարկելու համար. աղբյուր

© AFP 2023 / Ahmad Sahel Arman Աֆղան մարտիկներ
Աֆղան մարտիկներ - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հավաքագրված աֆղանցիներին օգնում են մեկնել Թուրքիա, իսկ այնտեղից՝ Ուկրաինա։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Իրանում Թուրքիայի արտասահմանյան հաստատություններն Անկարայի ցուցումով հավաքագրում են այնտեղ գտնվող աֆղան քաղաքացիներին՝ Կիևի ռեժիմի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ «նրանց աջակցում են Թուրքիա ու հետո Ուկրաինա մեկնելու հարցում, ձևակերպվում են անհրաժեշտ փաստաթղթերը»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 93-րդ օրը։
Լրահոս
0