https://arm.sputniknews.ru/20220527/larvats-iravitshak-erevansevan-avtvotshanaparhin-ynddimadirnery-krkin-pakel-en-ajn-42533590.html
Լարված իրավիճակ Երևան-Սևան ավտոճանապարհին. ընդդիմադիրները կրկին փակել են այն
Լարված իրավիճակ Երևան-Սևան ավտոճանապարհին. ընդդիմադիրները կրկին փակել են այն
Sputnik Արմենիա
Իշխանության հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ավտոճանապարհը։ 27.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-27T15:39+0400
2022-05-27T15:39+0400
2022-05-27T15:58+0400
երևան
սևան
բողոքի ակցիա
ընդդիմություն
հհ ոստիկանություն
ոստիկան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/15/24182275_0:84:1600:984_1920x0_80_0_0_af84459eef0b0f5697f2eaf10997a810.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Այս պահին լարված իրավիճակ է Երևան-Սևան ավտոճանապարհին. մի խումբ քաղաքացիներ փակել են ճանապարհը։ Նրանք վանկարկում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկո՛լ, դավաճան»։Նրանց մեջ նաև արցախցիներ կան, որոնք ասում են` երբ թշնամուն մնացած իր տունը հետ տան, այդ ժամանակ էլ կբացի ճանապարհը։ Տեղում նաև մեծ թվով ոստիկանական ուժեր կան։Ոստիկանները փորձեցին ճանապարհը բացել` բերման ենթարկելով ակցիայի մասնակիցներին, սակայն ակցիայի մասնակիցները փորձեցին բանակցություններ վարել նրանց հետ։«Մեր ակցիայի ժամանակը լրանա, կբացենք։ Բայց եթե այդ ընթացքում որևէ մեկին բերման ենթարկեք, ապա փակ ենք պահելու ճանապարհը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը ոստիկանին։Որոշ ժամանակ անց, սակայն, հրմշտոց սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև, որոնք փորձում են ճանապարհը բացել։Նշենք, որ այսօր կեսօրին ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաների մասնակիցները Կոտայքի մարզում փակել են Երևան-Սևան մայրուղու Չարենցավանի հատվածը։Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մայիսի 26-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ բացի մայրաքաղաքից, այսօր անհնազանդության ակցիաներ են տեղի ունենալու նաև մարզերում։Այսօր երեկոյան հանրահավաք նախատեսված չէ։
երևան
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/15/24182275_90:0:1511:1066_1920x0_80_0_0_cc24a9d06ab7753b5dd3253d78034cc3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
երևան, սևան, բողոքի ակցիա, ընդդիմություն, հհ ոստիկանություն, ոստիկան
երևան, սևան, բողոքի ակցիա, ընդդիմություն, հհ ոստիկանություն, ոստիկան
Լարված իրավիճակ Երևան-Սևան ավտոճանապարհին. ընդդիմադիրները կրկին փակել են այն
15:39 27.05.2022 (Թարմացված է: 15:58 27.05.2022) Իշխանության հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ավտոճանապարհը։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Այս պահին լարված իրավիճակ է Երևան-Սևան ավտոճանապարհին. մի խումբ քաղաքացիներ փակել են ճանապարհը։ Նրանք վանկարկում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկո՛լ, դավաճան»։
Նրանց մեջ նաև արցախցիներ կան, որոնք ասում են` երբ թշնամուն մնացած իր տունը հետ տան, այդ ժամանակ էլ կբացի ճանապարհը։ Տեղում նաև մեծ թվով ոստիկանական ուժեր կան։
Ոստիկանները փորձեցին ճանապարհը բացել` բերման ենթարկելով ակցիայի մասնակիցներին, սակայն ակցիայի մասնակիցները փորձեցին բանակցություններ վարել նրանց հետ։
«Մեր ակցիայի ժամանակը լրանա, կբացենք։ Բայց եթե այդ ընթացքում որևէ մեկին բերման ենթարկեք, ապա փակ ենք պահելու ճանապարհը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը ոստիկանին։
Որոշ ժամանակ անց, սակայն, հրմշտոց սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև, որոնք փորձում են ճանապարհը բացել։
Նշենք, որ այսօր կեսօրին ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաների մասնակիցները Կոտայքի մարզում
փակել են Երևան-Սևան մայրուղու Չարենցավանի հատվածը։
Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մայիսի 26-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ բացի մայրաքաղաքից, այսօր անհնազանդության ակցիաներ են տեղի ունենալու նաև մարզերում։
Այսօր երեկոյան հանրահավաք նախատեսված չէ։