00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թշնամուն ջախջախած ու Ռուսաստանի հերոսի աստղ ստացած հայի պատմությունը

© SputnikԱնդրեևկայի միջնակարգ դպրոցում Օմսկի նահանգապետը պատվո տախտակ է բացել՝ ի պատիվ Ռուսաստանի հերոս, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի։
Անդրեևկայի միջնակարգ դպրոցում Օմսկի նահանգապետը պատվո տախտակ է բացել՝ ի պատիվ Ռուսաստանի հերոս, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի։ - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2022
Անդրեևկայի միջնակարգ դպրոցում Օմսկի նահանգապետը պատվո տախտակ է բացել՝ ի պատիվ Ռուսաստանի հերոս, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի։
Բաժանորդագրվել
Գասպարյանն իրեն դրսևորեց Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության առաջին իսկ օրերին և պարգև ստացավ։ Sputnik-ի բացառիկ նյութում կարդացեք, թե ինչ է հայտնի Ռուսաստանի նոր հերոսի՝ մեր հայրենակցի մասին։

Սերգեյ Լեսկով, Sputnik

Զինվորականների շրջանում ընդունված չէ հարցնել՝ ի՞նչ գնով են տրվում հաղթանակները. ամեն ինչ տեղավորվում է պաշտոնական ռազմական հաղորդագրությունների չոր տողերում, որոնք զուրկ են հույզերից։
Ահա և առափնյա պաշտպանության բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի սխրանքի մասին չոր ու հակիրճ է գրված:
© SputnikԱնդրեևկայի միջնակարգ դպրոցում Օմսկի նահանգապետը պատվո տախտակ է բացել՝ ի պատիվ Ռուսաստանի հերոս, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի։
Церемония открытия памятной доски в честь Героя России, командира отдельной бригады береговой обороны, подполковника ВС РФ Андраника Гаспаряна в школе, где он учился. - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2022
Անդրեևկայի միջնակարգ դպրոցում Օմսկի նահանգապետը պատվո տախտակ է բացել՝ ի պատիվ Ռուսաստանի հերոս, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի։
«Առափնյա պաշտպանության առանձին բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանը զորամիավորման հետ վերահսկողության տակ է վերցրել Խերսոնի մարզով անցնող գետի կամուրջը։ Այդ կամրջի միջոցով ազգայնականները պատրաստվում էին լրացուցիչ ուժեր ուղարկել արևելյան ուղղությամբ։ Մեկ օրվա ընթացքում Անդրանիկ Գասպարյանի հրամանատարությամբ բրիգադը հետ է մղել հակառակորդի գերազանցող ուժերն ու ենթարկվել ավիացիոն և հրետանային հարվածների, սակայն թույլ չի տվել ճեղքել պաշտպանական գիծը: Հետ է մղվել ինը հարձակում, ոչնչացվել է հակառակորդի 23 միավոր զրահատեխնիկա»։
Այն մասին, որ Օմսկի բնակիչ Անդրանիկ Գասպարյանը Ռուսաստանի հերոս է դարձել, իր Telegram-ալիքում հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բուրկովը:
Թե ինչ են երեք օրվա ընթացքում ապրել սպան ու նրա մարտիկները, ու ինչ գնով է հաջողվել կատարել առաջադրանքը, չգիտեն նույնիսկ մտերիմները: Բայց, օրինակ, Ռուսաստանի ապագա հերոսի երիտասարդության և կայացման մասին հիշողություններով Sputnik-ի հետ սիրով կիսվեց սպայի հորեղբայրը՝ Հովհաննես Գասպարյանը։

Ռուսաստանը երկրորդ տունն է դարձել

Անդրանիկի ծնողները (նրա հորեղբոր և այլ բարեկամների հետ) 1990-ականների սկզբին տեղափոխվել են Օմսկի մոտակայքում գտնվող փոքրիկ գյուղ: Նրանք չէին պատրաստվում ապրել Ռուսաստանում, սակայն 1988-ի սարսափելի երկրաշարժը խառնել է բոլոր ծրագրերը՝ ստիպված էին հեռանալ հարազատ Լենինականից (Գյումրի):
Մի քանի տարի շարունակ ընտանիքը տեղից տեղ է անցել, բայց որոշ ժամանակ անց վերջապես գտել է իր երկրորդ տունը Օմսկի մարզում. հաստատվել են Անդրեևկա գյուղում, այստեղ էլ ապագա հերոսը հինգերորդ դասարան է գնացել։
© SputnikԱնդրեևկայի միջնակարգ դպրոցում Օմսկի նահանգապետը պատվո տախտակ է բացել՝ ի պատիվ Ռուսաստանի հերոս, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի։
Церемония открытия памятной доски в честь Героя России, командира отдельной бригады береговой обороны, подполковника ВС РФ Андраника Гаспаряна в школе, где он учился. - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2022
Անդրեևկայի միջնակարգ դպրոցում Օմսկի նահանգապետը պատվո տախտակ է բացել՝ ի պատիվ Ռուսաստանի հերոս, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի։
Սկզբում Անդրանիկի համար շատ դժվար էր սովորելը, Sputnik-ի հետ զրույցում ասաց ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Օլգա Տակասեևան, որը դասավանդում էր դպրոցում, որտեղ սովորում էր Ռուսաստանի ապագա հերոսը։
«Անդրանիկն ուժեղ հայկական ակցենտ ուներ, լեզուն դժվարությամբ էր տրվում», - պատմում էուսուչցուհին,- բայց նա շատ աշխատասեր ու համառ տղա էր, ի վերջո, ամեն ինչ սկսեց ստացվել։ Իսկ ահա գրականության հետ խնդիրներ երբեք չի ունեցել, սիրում էր կարդալ»։

Միշտ ուզել է զինվորական դառնալ

Ուսուցիչերը չէին կասկածում, որ Անդրանիկը զինվորականի կարիերան կընտրի։
Նրանց պատմելով՝ ապագա հերոսը ընկերների հետ գրանցվել էր դպրոցի խմբակում, որը վարում էր ռազմական պատրաստության ղեկավարը։ Այնտեղ դպրոցականներն ուսումնասիրում էին ռազմական պատմություն և շատ էին շփվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ։
Իսկ Գասպարյանի նախատատի մարգարեության մասին հիշեց Հովհաննես Գասպարյանը։
«Նա ապրում էր Արարատի ստորոտին, վերապրել է Ցեղասպանությունը։ Շատ ծեր տարիքում, երբ խնամում էր ութ ամսական Անդրանիկին, ասում էր՝ «Հիմա դու ես մեր պաշտպանը լինելու, մեր գեներալը»,- պատմում է հերոսի հորեղբայրը։

Նացիստների դեմ կռվելն ընտանեկան ավանդույթ է

Անդրանիկ Գասպարյանի ազգականների և ուսուցիչների կանխատեսումները դպրոցն ավարտելուց անմիջապես հետո սկսել են իրագործվել։ Ապագա սպան փաստաթղթեր է ներկայացնում Օմսկի տանկային ինժեներական ինստիտուտ։
Երիտասարդին չի հաջողվում ընդունվել, բայց նա չէր պատրաստվում նահանջել:
«Հաջորդ տարի նա մեկնեց Չելյաբինսկ ու ընդունվեց տեղի տանկային ինստիտուտ, որն ավարտեց չորս տարի անց»,- ասաց հերոսի հորեղբայրը:
© SputnikԱնդրեևկայի միջնակարգ դպրոցում Օմսկի նահանգապետը պատվո տախտակ է բացել՝ ի պատիվ Ռուսաստանի հերոս, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի։
Церемония открытия памятной доски в честь Героя России, командира отдельной бригады береговой обороны, подполковника ВС РФ Андраника Гаспаряна в школе, где он учился. - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2022
Անդրեևկայի միջնակարգ դպրոցում Օմսկի նահանգապետը պատվո տախտակ է բացել՝ ի պատիվ Ռուսաստանի հերոս, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի։
Հետագայում երիտասարդ սպան ծառայել է հարազատ Գյումրիում ռուսական ռազմաբազայի տարածքում, բազմաթիվ գործուղումների է մեկնել Սիրիա, սովորել է Մոսկվայի ռազմական ակադեմիայում և, վերջապես, նրա ծառայության հերթական վայրը դարձել է Ուկրաինան։
«Դա ապշեցուցիչ է, բայց ընդամենը երկու տարի առաջ մենք իմացանք Անդրանիկի պապի ճակատագրի մասին։ Նա երկար տարիներ անհետ կորած էր համարվում,- պատմում է Հովհաննես Գասպարյանը,- նա Կարմիր բանակի սպա էր և նույնպես կռվում էր նացիստների դեմ։ Ինչպես վերջերս պարզվեց, նա մահացել է Ուկրաինայում 1942 թվականին, թաղված է Ժիտոմիրում։ Վստահ եմ, որ զարմիկս ավարտին կհասցնի այն գործը, որը չի հասցրել ավարտել իր պապը»։
Անդրանիկ Գասպարյանն այսօր էլ առաջնագծում պատվով կատարում է իր զինվորական պարտքը։
Իսկ Անդրեևկայի փոքրիկ միջնակարգ դպրոցում, որը նա ժամանակին ավարտել է, Օմսկի նահանգապետը պատվո տախտակ է տեղադրել ու հանդիսավոր կերպով կատարել բացումը՝ ի պատիվ Ռուսաստանի հերոս, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի։
Լրահոս
0