00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան ցանկանում է ՌԴ-ին դուրս մղել տարածաշրջանից. Աբովյանը` ստեղծված իրավիճակի մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրման Աբովյան
Արման Աբովյան - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2022
Արման Աբովյան
Բաժանորդագրվել
Բանախոսը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ամբողջ աշխարհում, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ, ուրվագծվում են նոր աշխարհաքաղաքական սահմաններ։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխություններ են տեղի ունենում, և սրան զուգահեռ Թուրքիան ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, որպեսզի որոշ նախագծեր կարողանա հեշտ իրագործել։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն սրահում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։ Նա նշեց, որ այսօր հայտնի իրադարձությունների պատճառով ամբողջ աշխարհում ուրվագծվում են նոր աշխարհաքաղաքական սահմաններ, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ է։
«Վերադառնալով մեր տարածաշրջան, 44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանն ու Արցախը ենթարկվեցին թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակմանը, այստեղ ևս իրավիճակ փոխվեց` մեզ համար ոչ օգտակար վեկտորով։ Այս ամենի հետ մեկտեղ իրավիճակը պետք է բաժանել 3 մասի. առաջին դեպքում՝ թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակն ամեն կերպ ջանքեր է գործադրում Արցախի տարածքի 75 տոկոսի օկուպացիան լեգիտիմացնելու համար։ Երկրորդ դեպքում` այդ նույն ոհմակը փորձում է դուրս հանել ԼՂ հակամարտության հարցը միջազգային ասպարեզից` պնդելով, թե այն գոյություն չունի։ Երրորդն էլ այն է, որ Թուրքիան աննախադեպ կերպով ուժեղացել է»,- ընդգծեց Աբովյանը։
Անդրադառնալով այն հարցին, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի հետ անմիջական սահմանային կապ ունենալ, քաղաքական գործիչը շեշտեց` ակնհայտ է, որ միակ տարբերակը Հայաստանի տարածքով անցնելն է։ Նա կարևորեց այն հանգամանքը, որ թուրքերը ճանապարհների լոգիստիկ հանգույցների ձևավորման գործընթաց են սկսել` Հայաստանի տարածքով` Թուրքիայից Ադրբեջան։ Աբովյանն ընդգծեց` այդպիսով հետագայում ցանկանում են ռազմադիվանագիտական հսկողություն հաստատել։

«Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի գործոնը դուրս մղվի տարածաշրջանից, որովհետև շատ լավ հասկանում է` քանի դեռ տարածաշրջանում գոյություն ունի ռուսական ազդեցությունը, այդ նախագծերը դժվար կլինի իրագործել։ Ռուսաստանն էլ շատ լավ հասկանում է, որ Հարավային Կովկասը զիջելով ատլանտյան կամ թուրքական կողմին` անկայունության հաջորդ գոտին կլինի ՌԴ Հյուսիսային Կովկասը։

Նրա խոսքով` Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիան շատ ակտիվ փորձում է ձևավորել մի իրավիճակ, որը թույլ կտա իրեն հիմնական մոդերացիան վերցնել իր ձեռքը։
Քաղաքական գործչի պնդմամբ` այս պարագայում այնպես է ստացվում, որ եվրոամերիկյան ու թուրքական շահերը համընկնում են։ Աբովյանը շեշտեց` այս իրավիճակում հատկանշական է, որ օրեր առաջ Շուշիում հանդիպել էին Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները։ Հենց այդ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց Հարավային Կովկասի երեք պետությունների պառլամենտական վեհաժողովի ստեղծման մասին։
Քաղաքական գործիչը վստահեցրեց` Հայաստանն էլ հրավեր կստանա, բայց դժվարացավ ասել` Երևանը կընդունի՞ հրավերը, թե՞ ոչ։
Լրահոս
0