00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք պետք է դասեր քաղենք. ՀՀ առաջին դեմքերը հանդես են եկել ուղերձներով

© Photo : ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնյանը
Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2022
Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնյանը
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել են Առաջին հանրապետության դասերին ու սերունդներին ավանդած պատգամին։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության օրվա կապակցությամբ հանդես են եկել ՀՀ քաղաքացիներին ուղղված շնորհավորական ուղերձներով։
Վահագն Խաչատուրյանը հիշեցրել է, որ հազարամյակների պետականություն ունեցած Հայաստանը դարեր շարունակ զրկված է եղել անկախությունից՝ ենթարկվելով թշնամյաց ասպատակությունների ու արշավանքների, սակայն մշտապես փայփայել է անկախության և պետականության նվիրական երազանքը՝ այն իրականություն դարձնելով 1918 թվականի մայիսի 28-ին:

«Դարերի ընթացքում առաջին անգամ մենք ապավինեցինք մեզ և հաղթեցինք աներևակայելի պայմաններում,– ասված է ՀՀ նախագահի ուղերձում,– Առաջին հանրապետության ծնունդը Հայաստանի պատմության շրջադարձային էջերից է։ Ակնհայտ է՝ և՛ Առաջին հանրապետությունը, և՛ Խորհրդային Հայաստանը, և՛ այսօրվա Հայաստանի անցած ճանապարհը մեր պատմությունն են, և մենք պետք է ուսումնասիրենք այդ պատմությունը և դասեր քաղենք դրանից»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր շնորհավորական ուղերձում նշել է, որ Սարդարապատ, Բաշ–Ապարանի հերոսամարտերը հայ ժողովրդի անկախության համար անմնացորդ պայքարի փայլուն օրինակներ են:
«Եղեռնից նոր ուշքի եկող, դարեր շարունակ պետականազուրկ ժողովրդի համառ պայքարի, անմնացորդ նվիրումի և բացարձակ հավատի շնորհիվ հաջողվեց փոխել երկրի կարգավիճակը և հռչակվել որպես անկախ Հանրապետություն: Ու չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետությունը կարճատև էր, բայց այն անշրջելի իրողություն էր կատարված երազանքի, արժանապատիվ քաղաքացու և մեկտեղված հրաշքի առումով»,– գրել է Սիմոնյանը:
ԱԺ նախագահը նաև արձանագրել է, որ Հայաստանի առաջին հանրապետությունը մեզ թողել է պատմություն` ընտրական իրավունքի, իրավահավասարության և ազգային փոքրամասնություններ ու կին պատգամավորներ ունեցող ժամանակակից խորհրդարանի մասին:
«Անցյալի հերոսությունները մեր ժառանգությունն են, մեր բնավորությունն ու գենետիկ կոդը, շնորհավոր Առաջին հանրապետության տոնը»,– եզրափակել է Սիմոնյանը:
Հիշեցնենք` Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո: Հանրապետության օրվա առաջին տոնակատարություններն անցկացվեցին Արցախյան շարժման սկզբում։ Առաջին հանրապետության 70-ամյակին՝ 1988 թվականին, Մատենադարանի դիմաց առաջին անգամ բարձրացվեց Հայաստանի դրոշը։ Հանրապետության հրապարակում անցկացվեց նոր կազմավորված զինվորականների զորահանդեսը, որը ղեկավարում էր գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Լրահոս
0