Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, վիրավոր ունենք. ՊՆ

© Sputnik / Asatur Yesayants / ՀՀ պաշտպանության նախարարության համալիրի մասնաշենք
ՀՀ պաշտպանության նախարարության համալիրի մասնաշենք - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ ՊՆ-ի` վիրավոր զինծառայողի վիճակը ծանր է։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 28-ին` ժամը 10:40-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ ՊՆ-ի` զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:
Լրահոս
0