Բերման է ենթարկվել Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը

© Sputnik / Asatur YesayantsՈստիկան
Ոստիկան - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2022
Ոստիկան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ փաստաբանի` Խաչատրյանը բերման է ենթարկվել զենք, զինամթերք պահելու կասկածանքով։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու «Էջմիածին դաշինք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը զենք, զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել: Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Զենքի որոնման հիմքով տեղի ունեցավ քաղաքական հերթական ռեպրեսիան, քանի որ իշխանության համար Սևակ Խաչատրյանի միակ զենքը նրա քաղաքական հայացքներն են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։

Խաչատրյանը Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու՝ 2021թ դեկտեմբերի 5-ի ընտրություններում գլխավորել է «Էջմիածին» դաշինքը, որում ներկայացված են ՀՅԴ և «Համերաշխություն» կուսակցությունները։
Վերջին մեկ ամսում Սևակ Խաչատրյանը ակտիվ մասնակցում էր «Դիմադրություն» շարժման ակցիաներին։
Խաչատրյանը նախկինում ՀՀԿ անդամ էր, եղել է ՀՊՏՀ-ի պրոռեկտոր։
Լրահոս
0