00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանն ու «Սասնա ծռերի» այլ անդամներ. ԱԺԲ–ի անդամ

© Sputnik / Aram NersesyanՎարուժան Ավետիսյան
Վարուժան Ավետիսյան - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2022
Վարուժան Ավետիսյան
Բաժանորդագրվել
ԱԺԲ-ի անդամը հայտնում է, որ ձերբակալություններն իրականացվել են վաղ առավոտյան։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ձերբակալվել է Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺԲ-ի անդամ Հայկ Մարտիրոսյանը։
«Ձերբակալվել են «Սասնա ծռեր» ապստամբական խմբի այլ հայտնի անդամներ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Մարտիրոսյանի խոսքով` ձերբակալությունների օպերացիան իրականացվել է առավոտյան ժամը 6-ից։
Հիշեցնենք` «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրոհել էր ՊՊԾ շենքը` պահանջելով, որ գործող իշխանությունը հրաժարական տա (նախագահը Սերժ Սարգսյանն էր), իսկ իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ազատվի բանտից։ Զինված խմբի գործողությունների հետևանքով սպանվել էին 3 ոստիկաններ` Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը։
Դեռևս 2021 թվականի փետրվարի 24-ին ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակել էր դատավճիռը, համաձայն օրի` Պավել Մանուկյանն ազատազրկման էր դատապարտվել 10 տարի ժամկետով (հաշվի էր առնվել 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի ազատազրկումը), Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամսով, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամսով, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով, որից հանվել էր 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի 4 ամիս ժամկետը, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով։
Դատավճռի հրապարակումից հետո խմբի անդամների մեծ մասին նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել էր։ Դատական վճիռների բողոքարկման` ավելի քան 1 տարի տևած ժամանակահատվածը խմբի անդամներն անցկացրել են ազատության մեջ։
Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումները։ Իսկ վճռաբեկ դատարանը մերժել էր գործը վարույթ ընդունել։
Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկանքի համաձայն` «Սասնա ծռերի» 41–հատորանոց գործը երեկ` մայիսի 27-ին, հանձնվել է արխիվ։
Լրահոս
0