00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շքանշանը գտավ իր հերոսին․ Միխայիլ Պաժիտնևի ժառանգները Երևանում ստացան նրա գողացված պարգևը

© SputnikՇքանշանի հանձնման արարողություն
Շքանշանի հանձնման արարողություն - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2022
Շքանշանի հանձնման արարողություն
Բաժանորդագրվել
Երևանի «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում այսօր տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի վետերան Միխայիլ Պաժիտնևի ժառանգներին Հայրենական պատերազմի շքանշանի հանձնման արարողությունը:
Շքանշանը գողացել էին, հետաքննություն էր սկսվել։ Մեկ տարի առաջ ՌԴ քննչական կոմիտեի քննչական վարչության ու կադետական գիշերօթիկ դպրոցի սովորողների հետ համատեղ նախաձեռնող խումբ էր ստեղծվել, որն էլ գտել էր շքանշանի տիրոջը։ Եվ ահա այսօր պատերազմի հերոսի շքանշանը հանձնվեց Միխայիլ Պաժիտնևի ընտանիքի անդամներին՝ դստերն ու թոռնուհուն։
© SputnikՄիխայիլ Պաժիտնևի ընտանիքի անդամները
Родные участника ВОВ, капитана Михаила Пажитнева на церемонии возвращения украденного Ордена Отечественной войны в Парке Победы (28 мая 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2022
Միխայիլ Պաժիտնևի ընտանիքի անդամները
«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տնօրեն Վալերի Հակոբյանը, փոխանցելով շքանշանը, շնորհակալություն հայտնեց շքանշանի տիրոջ բարեկամներին գտած կադետներին:
© SputnikՇքանշանի հանձնման արարողություն
Церемония возвращения украденного Ордена Отечественной войны участника ВОВ, капитана Михаила Пажитнева наследникам в Парке Победы (28 мая 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2022
Շքանշանի հանձնման արարողություն
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր օր ու գիշեր փնտրտուքի մեջ էին: Հիմա պարգևը հայտնաբերվել է, և շնորհակալություն եմ հայտնում Կադետական գիշերօթիկ դպրոցի սաներին, որոնք հետաքննություն են անցկացրել, կապ հաստատել Հայաստանի պաշտպանության նախարարության հետ, և, ինչպես ասում են, «մեդալը գտավ իր հերոսին»։ Թեև սա մեդալ չէ, այլ շքանշան։ Շատ կարևոր է, որ շքանշանը հայտնաբերվեց ու փոխանցվեց ժառանգներին», - ասաց Հակոբյանը։
Հայաստանի վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը Sputnik Արմենիային պատմեց, որ գողացված շքանշանը փորձել են վաճառել, բայց գողին բռնել են: Կամավորները ոգևորվել են պարգևը վերադարձնելու մտքից ու պարզել, թե ում է այն պատկանում:
«Հիմա շատ հուզիչ պահ է։ Եվ շքանշանն այնքան կարևոր չէ, որքան այն, որ մեր հերոսը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցը կարծես կենդանություն է առնում։ Այսինքն՝ այսօր այդ շքանշանի հետ նա էլ է ներկա դառնում»- ասաց Եսայանը։
Պաժիտնևի պատմությունը շատ հետաքրքիր էր։ Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո Հայկական ԽՍՀ Արտաշատ քաղաքում ռուս զինվորականը, որը ծառայել է տեղի զորամասում, ծանոթացել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Օֆելյա Տեր-Հովսեփյանի հետ։
Նրանք ամուսնացել են, տասը տարի շարունակ շրջել ամբողջ ԽՍՀՄ-ում (Լվովից մինչև Կամչատկա), Պաժիտնևը ծառայել է տարբեր վայրերում, հետո զորացրվել է, բնակարան ստացել Երևանում, սովորել, աշխատել։ Ծնվել է նրանց դուստրը` Ելենան, որը հիմա ընտանիքի հետ ապրում է Երևանում։
© Photo : provided by Pazhitnyev's familyՄիխայիլ Պաժիտնևն ու նրա կինը
Участник Великой Отечественной войны, капитан Михаил Пажитнев с женой - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2022
Միխայիլ Պաժիտնևն ու նրա կինը
«Հայրս Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր, կապիտան, ծնվել էր Կրասնոդարի երկրամասի Նովոմիխայլովկա գյուղում։ 17 տարեկանում գնացել է պատերազմ, նույնիսկ դպրոցի ավարտական ատեստատը չի հասցրել ստանալ։ Պատերազմի ժամանակ կոնտուզիա է ստացել։ Եղել է չորրորդ գվարդիական հրաձգային գնդի կազմում, հասել է Բեռլին։ Բարձրագույն կրթությունն արդեն Հայաստանում է ստացել, աշխատել է «Պոլիվինիլացետատ» գործարանում», - մեզ հետ զրույցում պատմեց վետերանի դուստրը։
Նա նույնիսկ չի էլ իմացել, որ հայրը Հայրենական պատերազմի երկրորդ կարգի շքանշան է ունեցել։ Կես տարի առաջ զանգել են Ռուսաստանից ու ասել, որ գտել են Պաժիտնևի շքանշանը և ուզում են վերադարձնել ժառանգներին:
Հայրենական մեծ պատերազմի մասնակցի դուստրը շատ է զարմացել, երբ նրան հայտնել են, որ գտել են հորը պատկանող շքանշանը։ Բայց հիմա հերոսի մրցանակն իր արժանի տեղը կգտնի նվիրական իրերի շարքում։
Լրահոս
0