Վարանդայում ադրբեջանցի է պայթել ականի վրա

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցԱկան
Ական - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2022
Ական
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
23-ամյա Խայալ Աբդուլլաևը բազմաթիվ բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Արցախի` ադրբեջանական վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ականի հերթական պայթյունն է գրանցվել։
Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջանը, պայթյունից տուժել է 23-ամյա Խայալ Աբդուլլաևը։ Նա բազմաթիվ բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ականի պայթյունի վերջին դեպքը, որի մասին ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարել էր, տեղի էր ունեցել երեկ Ակնայի (Աղդամ) շրջանում։ Տուժել էր զինծառայող Ազիզագա Ումարովը։ Նրա ոտքն անդամահատել են։
Հիշեցնենք, որ վերոհիշյալ տարածքները Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ են անցել Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ագրեսիայի հետևանքով:
Լրահոս
0