«Ինտերը» հայտնել է «Ռոմային», որ բանակցում է Հենրիխ Մխիթարյանի հետ

© AP Photo / Andrew MedichiniՀենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյան - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2022
Հենրիխ Մխիթարյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
33-ամյա Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» «Ռոմային» հայտնել է, որ բանակցում է 33-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, տեղեկանում ենք gianlucadimarzio.com-ից։
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը պայմանագիր կնքելու բանավոր համաձայնություն է տվել «Ինտերին»։ Չնայած «Ռոման» կփորձի երկարաձգել Մխիթարյանի` մինչև հունիսի 30-ը նախատեսված պայմանագիրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» Մխիթարյանին առաջարկել է տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով 2 տարվա պայմանագիր։ «Ռոման» առաջարկել էր մեկ տարվա պայմանագիր։
Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։
Լրահոս
0