Նեպալում 19 ուղևորով և անձնակազմի 3 անդամներով ինքնաթիռ է անհետացել

© AFP 2022 / Lakpa SherpaՀիմալայները Նեպալում
Հիմալայները Նեպալում - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Որոնողափրկարարական գործողությանը մասնակցում է երեք ուղղաթիռ, այդ թվում ՝ մեկ ռազմական։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Նեպալի երկնքում 19 ուղևորով և անձնակազմի 3 անդամներով ինքնաթիռ է անհետացել, գրում է Asian News International-ը:
Պարբերականի տվյալներով՝ Tara Air-ի ինքնաթիռը Պոկհարա տուրիստական քաղաքից թռչում էր Ջոմս քաղաք։
Վերջին անգամ ինքնաթիռը տեսել են Դհաուլագիրի լեռան ուղղությամբ։
Որոնողափրկարարական գործողությանը մասնակցում է երեք ուղղաթիռ, այդ թվում ՝ մեկ ռազմական։
Լրահոս
0