00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն արժևորում է Հնդկաստանի հավասարակշռված և կայունացնող դիրքը. Միրզոյան

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2022
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրուցյ է տվել հնդկական «ՎԻՈՆ» լրատվամիջոցին։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Հայաստանն ու Հնդկաստանը տարածաշրջանային և միջազգային խնդիրների առնչությամբ ունեն ընդհանուր շահեր։
Հնդկական «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,– ասել է Միրզոյանը։
Նա նաև նշել է, որ Հայաստանն արժևորում է Հնդկաստանի հավասարակշռված և կայունացնող դիրքը համաշխարհային ցնցումների ներկա ժամանակներում։
«Հաշվի առնելով թվարկված բոլոր գործոնները՝ Հայաստանի կառավարությունն իր ռազմավարական առաջնահերթություններից է համարում աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկրի՝ Հնդկաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդումը»,– ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Միրզոյանը շեշետել է, որ մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն ու լարված, 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետցնցումները դեռևս ազդում են Հայաստանի և ողջ տարածաշրջանի վրա։ Նա նաև նշել է, որ թեև լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին` Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված Եռակողմ հայտարարությամբ, բայց շատ հարցեր դեռևս լուծված չեն։
Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանը, խախտելով եռակողմ հայտարարության դրույթներն ու միջազգային մարդասիրական իրավունքը, անտեսելով միջազգային հանրության հստակ կոչերը, հրաժարվում է ազատ արձակել հայ գերիներին։ Իսկ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ոչնչացվում, պղծվում ու վերացվում են հայկականության հետքերը հայկական մշակութային և կրոնական ժառանգության նմուշներից։
Միաժամանակ Ադրբեջանը խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղումը հակամարտությունից տուժած տարածքներ, ինչը կօգնի լիակատար ոչնչացումից պաշտպանել հայկական ժառանգությունը։
Արարատ Միրզոյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ
«Պաշտոնական Բաքվից դեռ շարունակվում է այլատյաց հռետորաբանությունը հայերի նկատմամբ։ Դեռևս հոգեբանական տեռոր է իրականացվում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, ինչպես, օրինակ, բարձրախոսներով հնչեցվող կոչերը՝ լքելու իրենց տները՝ հակառակ դեպքում սպառնալով ստիպել, որ լքեն, կամ գազամատակարարման դադարեցումը եղանակային ծանր պայմաններում: Լեռնային Ղարաբաղի շուրջ դեռևս հրադադարի խախտումներ են տեղի ունենում: Վերջին դեպքը մարտի 24-ին ադրբեջանական զինուժի ներխուժումն է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ»,– ասել է Միրզոյանը։
ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը` ԼՂ խնդրի լուծմանը խաղաղությամբ հասնելու ու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը շարունակելու շուրջ։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության շուրջ, որը կներառի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր իրավունքների պաշտպանությունը և նրա վերջնական կարգավիճակը»,– ասել է նա։
Միրզոյանը նաև հայտնել է, որ Հայաստանը մտադիր է խորացնել Հնդկաստանի հետ հարաբերությունները, հիմնականում` տնտեսական ու ռազմական արդյունաբերության ոլորտներում։ Այդ ճանապարհին հաջորդ քայլը, նրա խոսքով, կլինի Հայստանում այս ամռանը նախանշված հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստը։
Լրահոս
0