00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ադրբեջանը պատրաստ չէ արժանապատիվ, հավասար պայմաններով խաղաղության. Բեգլարյան

Բեգլարյան. Ադրբեջանը պատրաստ չէ արժանապատիվ, հավասար պայմաններով խաղաղության
Բաժանորդագրվել
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ իշխանություններին ուղղված Արցախի ԱԺ-ի հայտարարություններին, ինչպես նաև խաղաղության դարաշրջան բացելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությանը:
Արցախի բոլոր քաղաքացիներն իրենց երկրի ապագայի վերաբերյալ ունեն հստակ կարմիր գծեր ու նպատակներ, որոնք պետք է ձևավորեն համազգային օրակարգ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը` անդրադառնալով ՀՀ իշխանություններին ուղղված Արցախի ԱԺ-ի հայտարարություններին։
Նա նշել է, որ ԱԺ-ն ՀՀ իշխանություններին ներկայացրել է կոնկրետ դիրքորոշում, ինչը պետք է հաշվի առնել միջազգային գործընկերների հետ շփումների ու հնարավոր բանակցությունների ժամանակ։

«Այդ հայտարարություններից հետո միջազգային գործընկերների հետ շփումներում առնվազն հղում է արվել Արցախի դիրքորոշմանը։ Նաև ՀՀ ղեկավարության հրապարակային հայտարարություններն արցախահայության կարծիքը մշտապես հաշվի առնելու վերաբերյալ վկայում են, որ Արցախի ԱԺ-ի ու ԱՀ նախագահի հայտարարությունները հաշվի են առնվում, և արդեն ձևավորվում է Արցախի ու Հայաստանի ղեկավարների կողմից հարցերը քննարկելու, դիրքորոշումները ընդհանուր ջանքերով ներդաշնակեցնելու ավանդույթ, որպեսզի հնարավոր լինի հանդես գալ մեկ միասնական ռազմավարությամբ»,- ասել է Արցախի Հանրապետության պետնախարարը։

Իսկ անդրադառնալով ՀՀ ղեկավարության կողմից խաղաղության դարաշրջան բացելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին` Բեգլարյանն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ արժանապատիվ, հավասար պայմաններով խաղաղության Հայաստանի և ընդհանրապես հայ ժողովրդի հետ։
«Նույնիսկ մի կողմ դնելով Արցախի կարգավիճակի հարցը, ինչը մեզ համար ունի կենսական նշանակություն, նույնիսկ այդ պարագայում հարցը քննարկելով Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների համատեքստում` ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն ընտրել է ագրեսիվ ռազմավարություն, ինչի մասին Ալիևն անընդհատ հայտարարում է։ Ադրբեջանական կողմը ոչ միայն սպառնալիքներ է տեղում և ռազմական սադրանքներ իրականացնում, այլև շարունակաբար իր հասարակությանը պատրաստում է հնարավոր այլ պատերազմների, հետևաբար, այս պայմաններում բավական լուրջ կերպով վտանգված են կայունությունն ու խաղաղությունը մեր ամբողջ տարածաշրջանում»,- պարզաբանեց Բեգլարյանը։
Նրա խոսքով` Արցախի հանդեպ պաշտոնական Բաքվի կողմից նույնպես շարունակվում է ատելության քարոզը, ինչպես նաև շարունակվում են Արցախը բոլոր հնարավոր միջոցներով հայաթափելու ջանքերը, ուստի, այս ամենից պետք է արվեն ճիշտ հետևություններ, որպեսզի չտրվենք լրացուցիչ ճնշումներին կամ կարճաժամկետ խաբկանքներին ու գայթակղություններին` նույնիսկ հաշվի առնելով հայ ժողովրդի ներկայիս խոցելի վիճակը։
ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Իլհամ Ալիևին
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահը մայիսի 27-ին Կովսականում (Զանգելան) հայտարարել է, թե Ադրբեջանը լուծել է Ղարաբաղյան հակամարտությունը, և Հայաստանը պետք է հաշտվի այդ մտքի հետ։ Ալիևը շեշտել է, թե «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցություն միջազգային կազմակերպությունների լեքսիկոնում չկա, և Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը հերթական անգամ ապացուցել է դա։ Նա հավելել է, որ Բաքուն կշարունակի հզորանալ, այդ թվում՝ ռազմական ոլորտում, քանի որ միջազգային իրավունքի համակարգն այսօր չի գործում, և հիմնական գործոնը ուժն է, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է թշնամուն «ուժով վռնդեն իրենց տարածքներից»։
Լրահոս
0