Այգավան գյուղի մոտ տրակտորը շրջվել է. վարորդը տեղում մահացել է

© Photo : official site of MES of RA Այգավան գյուղում տրակտորը շրջվել է. վարորդը տեղում մահացել է
Այգավան գյուղում տրակտորը շրջվել է. վարորդը տեղում մահացել է - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2022
Այգավան գյուղում տրակտորը շրջվել է. վարորդը տեղում մահացել է
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դժբախտ պատահարի մասին ահազանգը Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 15։42-ին։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Այսօր ժամը 15։42-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի հողատարածքներում քաղաքացին ընկել է տրակտորից:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
© Photo : official site of MES of RA Այգավան գյուղում տրակտորը շրջվել է. վարորդը տեղում մահացել է
Трактор перевернулся на жителя села (30 мая 2022). Айгаван - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2022
Այգավան գյուղում տրակտորը շրջվել է. վարորդը տեղում մահացել է
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Chinvan 804» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1965 թ.) դաշտում կողաշրջվել է փոսի մեջ․ վարորդը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով տրակտորն ուղղել են և վարորդի դին դուրս բերել տրակտորի տակից։
Լրահոս
0